Նոյեմբերի 21-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենա “ԲԿԳ Հայաստան.Քաղաքացիական հասարակության համագործակցություն” թեմայով աշխատանքային քննարկումը:
Միջոցառումը տեղի կունենա Երևանում, Կոնգրես հյուրանոցի Պիկասո սրահում, ժամը 10:00-ից մինչև 12:00: Այն կազմակերպվել է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ:
Աշխատանքային քննարկման հիմնական նպատակն է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներգրավել ԲԿԳ հայաստանյան գործընթացներին, համատեղ ուժերով մշտադիտարկել ԲԿԳ 2014-2016 հայաստանյան գործողությունների ծրագրի իրականացման ընթացքը: Միջոցառման ընթացքում ՔՀ ներկայացուցիչները կբաժանվեն խմբերի ըստ ԲԿԳ Գործողությունների ծրագրի հանձնառությունների իրենց նախընտրած ուղղությունների, որպեսզի հստակեցվեն համատեղ մշտադիտարկումներ անցկացնելու հետագա քայլերը:
Բաց կառավարման նախաձեռնության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ www.ogp.am կայքից:
ԲԿԳ հայաստանյան Գործողությունների ծրագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Ակնկալում ենք քաղաքացիական հասարակության շահագրգիռ ներկայացուցիչների ակտիվ մասնակցությունը: