Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Տեղի է ունեցել ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման երկօրյա դասընթացը

 Ապրիլի 19-20-ը, 21-22-ը Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր վերապատրաստման առցանց դասընթաց Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման թեմայով։ Դասընթացը կազմակերպվել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հանրային լրագրության ակումբի հետ համագործակցությամբ։

Դասընթացին մասնակցել են Գեղարքունիքի, Լոռու և Արագածոտնի մարզերի համայնքապետարանների  շուրջ 80 ներկայացուցիչներ։  

Կարևորելով թեմայի արդիականությունը ՏԻՄ տարբեր պաշտոնյաների համար, ծրագրով նախատեսված է դասընթացների 3 փուլ ընդհանուր 120  մասնակցի համար։

Առցանց դասընթացը վարել են ոլորտի առաջատար մեդիա, փաստերի ստուգման և տեղակատվական անվտանգության ոլորտի փորձագետները։

Ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման  դասընթացի առաջին օրը բացման և ողջույնի խոսքով հանդես են եկել Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը, ԱՄՆ դեսպանության ծրագրի համակարգող Անդրանիկ Մանուկյանը։

Վերապատրաստման շրջանակում քննարկվել են լրատվամիջոցների մեդիա գրագիտության, տեղեկությունների ճշտման և փաստերի ստուգման մասին մի շարք հարցեր։

ՏՏ և մեդիա փորձագետ Արթուր Պապյանը ներկայացրել է,թե ինչպես կարելի է իրական տեքստը տարբերել մանիպուլացիայից, հասկանալ համատեքստը, որոնողական համակարգերի միջոցով ստուգել լուսանկարներն ու տեսանյութերը, կատարել աղբյուրների ուսումնասիրություն, զննել կայքէջերը և այլ հաշիվներ։

Դասընթացի երկրորդ փուլում,  5 տասնյակից ավելի ՏԻՄ ներկայացուցիչներ  Գեղարքունքի և Արագածոտնի մարզերի համայքներից շարունակել են ապատեղեկատվության դեմ պայքարի և փաստերի ստուգման կարողությունների զարգացման առցանց դասընթացը և քննարկել ոլորտին առնչվող մի շարք հարցեր։

Տեղեկատվության անվտանգության փորձագետ Դավիթ Սանդուխչյանը ներկայացրել է  ցանցային, սարքավորումների և անձնական (օգտատիրոջ) հատվածի անվտանգության ապահովման միջոցները և մեխանիզմները, ինչպես նաև, թե որոնք են գաղտանգրման կամ նյութական կրիչների պահպանության ապահովման լավագույն միջոցները։

Հանդիպման երկրորդ մասում, մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ Հարություն Ծատրյանը մասնակիցներին է ներկայացրել, թե ինչպես պետք է աշխատել բաց տվյալների հետ, ինչպես կարելի է որոնողական համակարգերի միջոցով կատարել աղբյուրների ուսումնասիրություն։

Տեղեկացնենք, որ դասընթացը լինելու է շարունակական, առաջիկայում դասընթացին մասնակցելու հնարավորություն կունենանն նաև Լոռու և Տավուշի  մարզերի համայքների ՏԻՄ ներկայացուցիչները։

Դասընթացն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից  Հանրային լրագրության ակումբի (ՀԼԱ) հետ համատեղ իրականացվող  «ՔՀԿ-ների և ՏԻՄ-երի ապատեղեկատվության դիմադրողականության ձևավորում» ծրագրի շրջանակում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան,  աջակցությամբ։

    

Skip to content