Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձը փաստերի ստուգման աշխատաժողովի մասնակիցներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի ուղերձը փաստերի ստուգման աշխատաժողովի մասնակիցներին

Մարտի 15-ին մեկնարկեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի  նախաձեռնությամբ և Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան աջակցությամբ կազմակերպված «Փաստերի ստուգումը ուսուցիչների և դասախոսների համար» եռօրյա աշխատաժողովը։

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն տեսաուղերձով ողջունել է աշխատաժողովի մասնակիցներին։

Ողջույն բոլորին։

Շատ ուրախ եմ, որ նույնիսկ հեռավար, նույնիսկ տեսաուղերձի միջոցով կարողացա բացել Հայաստանում ինֆորմացիայի ազատության կենտրոնի կազմակերպած այս աշխատաժողովը, որի շրջանակներում ուսումնասիրվում են ապատեղեկատվությանը վերաբերող խնդիրները։

Ողջունում եմ այն պատասխանատու անձանց, ովքեր նախաձեռնել են այս աշխատաժովը` «Անատոլ Ֆրանսի» անվան կրթահամալիրի, Հայաստանում Ֆրանսիական համալսարանի և թիվ 119 դպրոցի անձնակազմի համար։ Վերջիններս մեր վաղեմի գործընկերներն են, և ջերմ ողջույններս հղում եմ նաև նրանց։

Ապատեղեկատվությանն առնչվող խնդիրներն անշուշտ ունեն խիստ կարևոր նշանակություն, որոնք միաժամանակ վերաբերում են պետական համակարգին, քաղաքական միավորումների ղեկավար անձանց, ԶԼՄ-ներ֊ին, թվային աշխարհի դերակատարներին, ինչպես նաև ուսուցիչներին ու գիտաշխատողներին և, առհասարակ, բոլոր քաղաքացիներին։

Առանց արժանահավատ տեղեկատվության, առանց հիմնավորված և վստահելի տեղեկատվության չկա ժողովրդավարություն, չկա հանրային վայր, որտեղ հնարավոր լինի քննարկել ժողովրդավարությանն առնչվող իրական խնդիրները։ Նույն կերպ չի կարող գոյություն ունենալ վստահելի տեղեկատվություն առանց օրենսդրական կարգավորման, որն էլ համարվում է տեղեկատվության վստահելիության, ազատության ու անկախության երաշխիքը։ Այսպիսով, վտանգվում է ժողովրդավարության ամրությունը, և հենց այդ պատճառով էլ Ֆրանսիական դեսպանատանը որոշեցինք աջակցել ԻԱԿ-ի՝ այս լավ և կարևոր նախաձեռնությանը։

Բնականաբար, թվային տարածքի ի հայտ գալը նպաստեց ամբողջ աշխարհում տեղեկատվական մանիպուլյացիայի և հիմքային փոփոխությունների առաջացմանը։ Այդ մանիպուլյացիաներն օրեցօր կրում են ավելի լուրջ բնույթ։

Այժմ դա նկատելի է տարբեր ճգնաժամային իրավիճակներում։ Դա այն է, ինչ անվանում են հիբրիդային կոնֆլիկտներ։ Այսօր ցանկացած կոնֆլիկտում, լինի դա դասական կամ ոչ դասական, առկա է տեղեկատվության մանիպուլիացիոն գործոն, որն ավելի լայնածավալ սոցիալական ցանցերի միջոցով տրված ազատության պատճառով։

Եվ ո՞րն է այդ մանիպուլյացիայի դեմ պայքարի մեր զենքը։ Մենք` պետական մարմիններս, ակնհայտորեն առաջնահերթ պիտի համարենք տեղեկատվության տարածման վերահսկողությունը, անհրաժեշտության դեպքում պիտի դնենք սահմանափակումներ, պիտի պահանջենք տեղեկատվության ստուգում, բայց, վերջ ի վերջո, այդ մանիպուլյացիայի դեմ լավագույն պայքարը կարող է մղել քաղաքացին։ Այդ փաստով է պայմանավորված, որ ուսուցողական ֊հետազոտական գործունեությամբ զբաղվելը, ինչպիսին օրինակ այսօրվա աշխատաժողովն է, անկասկած համարվում է ապատեղեկատվության հոսքերի դեմ պայքարի լավագույն միջոցը։ Այդ պայքարն ուղղվում է նաև ժողովրդավարության հիմքերը թուլացնող սպառնալիքի դեմ։

Մաղթում եմ արդյունավետ աշխատաժողով։

Մինչ հանդիպում։

 Դեսպան Անն Լույոնի ֆրանսերեն տեսաուղերձը

Skip to content