Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՏԱ ՔՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ՔՀԿ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի  նախաձեռնությամբ ապրիլի 6-ին ԱլԳ Քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230-ից ավելի հայաստանյան ՔՀԿ-ներ, ինչպես նաև հարյուրից ավելի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել՝ ՀՀ Կառավարությունից պահանջելով անհապաղ չեղարկել Տեղեկատվության ազատության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը և չներկայացնել Ազգային ժողով հետագա քննարկումների, քանի որ այն չի համապատասխանում տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության և միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 2-ին ՀՀ Կառավարությունն ընդունել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով։

Նախագծի համաձայն՝ «Շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկության տրամադրումը կարող է մերժվել, եթե այն կարող է բացասաբար անդրադառնալ շրջակա միջավայրի, այդ թվում՝ հազվագյուտ տեսակների բազմացման վայրերի վրա»։

Քաղաքացիական հասարակությունը նախագծի շրջանառման առաջին իսկ օրից բարձրաձայնում է այս նախաձեռնությանն առնչվող խնդիրները՝ կոչ անելով նախագծի հեղինակ Շրջակա միջավայրի Նախարարությանը զերծ մնալ գաղտնիություն սահմանող այս դրույթից։

Մասնավորապես,

  • Առաջարկվող նախաձեռնությունը հակասում է Օրհուսի կոնվենցիային։ Նախագծի հիմնավորման մեջ հեղինակները հղում են անում Կոնվենցիային՝ կատարելով Կոնվենցիայից մեջբերում` սխալ թարգմանությամբ եւ ընտրողաբար (հոդված 4, 4 կետ, h ենթակետ)։ Կոնվենցիայում խոսվում է բացառապես այն տեղեկատվության հնարավոր սահմանափակման մասին, որը վերաբերում է հազվագյուտ տեսակների բազմացման վայրերին։ Մինչդեռ, նախագծի ձեւակերպմամբ ստացվում է, որ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկատվություն կարող է սահմանափակվել հայեցողությամբ։
  • Այս սահմանափակման հիմքով ստացվում է, որ լրագրողների, քաղաքացիական հասարակության՝ շրջակա միջավայրին առնչվող ցանկացած տեղեկություն ստանալու հարցում, որն այս գերատեսչությունը կհամարի բացասական ազդեցություն ունեցող, կարող է մերժվել։
  • Նախագիծը մշակվել է առանց ոլորտում գործող քաղ. հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաեւ մինչ օրս դրա շուրջ հանրային պատշաճ քննարկում չի կազմակերպվել։
  • Այս փոփոխությունը խախտում է կառավարության որդեգրած թափանցիկության սկզբունքը մի կողմից, եւ սահմանափակում բնապահպանական տեղեկատվության մատչելիությունն ու հանրային վերահսկողությունը` մյուս կողմից։

Ելնելով վերոգրյալից՝ պահանջում ենք անհապաղ չեղարկել նախագիծը, քանի որ այն չի համապատասխանում Տեղեկատվության ազատության ոլորտը կարգավորող ներպետական օրենսդրության եւ միջազգային պարտավորություններից բխող պահանջներին։

1. ԱԼԳ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՖՈՐՈՒՄԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԼԱՏՖՈՐՄ (միավորում է 230-ից ավելի ՔՀԿ-ներ)
2. «ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
3. ՀԱՆՐԱՅԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
4. «ԷԿՈԼՈՒՐ» ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԿ
5. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
6. ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
7. ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
8. ԷԿՈ-ՄԵԴԻԱ ՑԱՆՑ
9. ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
10. «ԱՍՏՂԱՑՈԼՔ» ՀԿ
11. «ԻՐԱԶԵԿ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՎԱԾ ՍՊԱՌՈՂ» ՀԿ
12. «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
13. ԵՐԻՏԱՍԱՐԴ ԺՈՒՌՆԱԼԻՍՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ
14. «ՀԱՅԿԱԿԱՆ ՃԱՄԲԱՐ» ԼԵԶՎԻ ԵՎ ԱՌԱԳԱՍՏԱՆԱՎԻ ԴՊՐՈՑ» ՀԿ
15. «ԱԼՏ» ՀԵՌՈՒՍՏԱԽՄԲԱԳՐՈՒԹՅՈՒՆ
16. «ՄԱՔՈՒՐ ԳՈՐԻՍ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
17. «ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ 20» ՀԿ
18. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ» ՀԿ
19. «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
20. «ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՈՒՍՈՒՑՈՒՄ» ՀԿ
21. «ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ» ՀԿ
22. «ՀԱՄԱՅՔՆԱՅԻՆ ՀԱՄԱԽՄԲՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
23. «ԹՈՒԽՄԱՆՈՒԿ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԵՎ ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
24. «ԹՌՉՆԱՍԵՐՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
25. «ՀՈՒՅՍԻ ՃՐԱԳ» ՀԿ
26. «ՄԵԿ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆ» ԿՈԱԼԻՑԻԱ
27. ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ
28. «ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ» ՀԿ
29. «ԱԶԳԱՅԻՆ ՋՐԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԳԻՏԱԿԱՆ, ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԿ
30. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՀԱՆՈՒՆ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ
31. «ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
32. «ՄԵԴԻԱԿՈՒՄԲ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ
33. «ՊՐՈԳՐԵՍ» ՀԿ
34. ՀԱՅԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԿԵՆՏՐՈՆ
35. «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴԻ ԲԺՇԿԱԿԱՆ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԿ
36. «ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԿՈՒՄԲ» ՀԿ
37. «ԷԿՈԼՈԳԻԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ» ՀԿ
38. «ԲԼԵՋԱՆ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ԲԻԶՆԵՍԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԿ
39. «ՀԿ ԿԵՆՏՐՈՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
40. ԻՐԱՎՈՒՆՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
41. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
42. «ԱՌՈՂՋ ՀՐԱԶԴԱՆ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
43. «ԴԱԼՄԱ-ՍՈՆԱ» ԿՐԹԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ՍՈՑԻԱԼ-ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
44. «ԽԱԶԵՐ» ԷԿՈԼՈԳԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ
45. «ՏԱԹԵՎԻԿ» ՀԿ
46. «ՀԱՆՈՒՆ ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ
47. «ՏՐՏՈՒ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ
48. «ԱՐԿ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՀԿ
49. «ՄԻՋՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ
50. «ՊԱՀԱՊԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
51. «ԷՅ ԹԻ ՓԻ» ԲՀԿ
52. «ՀԱՅԿԱԿԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՃԱԿԱՏ» ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆ
53. «ՀԱՄԱՅՆՔԸ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ» ԵՀԿ
54. «ՄԱՐՏՈՒՆՈՒ ԿԱՆԱՆՑ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ» ՀԿ
55. «ԷԿՈՊՈԼԻՍԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԿ
56. «ԿԱՆԱՆՑ ՀԶՈՐԱՑՄԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
57. «ԴԻԼԻՋԱՆԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
58. «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԲՀԿ
59. «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏԱՎՈՒՇ» ՀԿ
60. «ՈՒՂՂԱԿԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
61. «ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
62. «ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
63. «ԳՅՈՒՄՐՈՒ ՄԷԿ» ՀԿ
64. «ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ
65. «ՀԱՋՈՂԱԿ ԿԻՆ» ԵՀԿ
66. «ԿԱՅՈՒՆ ԱՊԱԳԱ» ԵՀԿ
67. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱՎԱՆԳԱՐԴ» ՀԿ
68. «ՀԱՎԱՍԱՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐ ՀԱՎԱՍԱՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ՀԿ
69. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՆՏԱՌՆԵՐ» ՀԿ
70. «ԱՌՏ» ԵՀԿ
71. «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ
72. «ՖԵՐՄԵՐԱՅԻՆ ՇԱՐԺՈՒՄ» ՀԿ
73. «ՏԱՐՈՆ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԿ
74. «ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
75. ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
76. «ԼՈԳՈՍ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
77. «ՀԱՄԱՅՆՔԻ ԶԱՐԿԵՐԱԿ» ԵՀԿ
78. «ԱՐՄԱՎԻՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
79. «ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ՁԱՅՆ» ՀԿ
80. «ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՖԻՆԱՆՍԻՏՆԵՐԻ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԿ
81. «ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՀԿ
82. «ԼՈՒՍԱՍՏՂ» ՀԿ
83. «ԸՆՏԱՆԻՔ ԵՎ ՀԱՄԱՅՆՔ» ՀԿ
84. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԼԻՔ» ՀԿ
85. «ԼԵՋԱՄԵ» ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
86. «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵԶԴԻԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
87. «ՍՊԻՏԱԿԻ ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
88. «ԳՅՈՒՄՐՈՒ ԱՌԱՋԸՆԹԱՑ ՔՀԶԿ» ՀԿ
89. «ԱՐՄԷԿՏԻՎ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
90. «ՍԵՎԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ» ՀԿ
91. «ՍՊԻՏԱԿԻ ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ԽՈՒՄԲ» ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ
92. ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
93. «ԿՈՊՄԱՍ» ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ և ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԿ
94. «ԿԱՆԱՉ ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԿ
95. «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
96. «ՍՐԲԱԶԱՆ ՀՈՂ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԿ
97. «ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
98. «ՀԱՅ ԱՌԱՋԱԴԵՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
99. «ԱՐԱՀԵՏ» ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԿ
100. «ԵՐԻՏԱՍԱՐԴ ՍԵՐՈՒՆԴ» ՀԿ
101. «ԼՈՌՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
102. «ՄԵՂՐՈՒ ԿԱՆԱՆՑ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
103. «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒՄՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ
104. «ԿԱՆԱՆՑ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՌԵՍՈՒՐՍ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄ
105. «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻԱՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ» ՀԿ
106. «ԲԻՈՍՈՖԻԱ» ՀԿ
107. «ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ՀԿ
108. «ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ
109. «ՍՄԱՐԹ ՍԻԹԻ. ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՈՐԱՐԱՐԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԿ

Skip to content