Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում բիզնեսի համար

Դեկտեմբերի 2-ին Երևանում անցկացվեց մեդիագրագիտության դասընթաց բիզնես ներկայացուցիչների և նրաց հետ աշխատող հաղորդակցման մասնագետներ համար։ Դասընթացը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

Դասընթացի նպատակն է փոքր և միջին բիզնեսի ինչպես նաև նրանց հետ աշխատող հաղորդակցման մասնագետներին զինել մեդիագրագիտության և փաստերի ստուգման բազային գիտելիքով և հմտություններով՝ խթանելու տեղեկատվական բարեվարքությունն ու նվազեցնելու կեղծ լուրերի հնարավոր բացասական ազդեցությունը բիզնես համայնքի վրա։

Դասընթացի ընթացում մասնակիցները ծանոթացան, թե ինչ է կեղծ տեղեկությունը, ինչպես է այն ազդում բիզնեսի վրա, ինչ դեր ունեն մեդիագրագիտության և փաստերի ստուգման հմտությունների բիզնես համար։ Փաստերի ստուգման փորձագետ, CivilNetCheck թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ Հարություն Ծատրյանը մասնակիցներին ներկայացրին մեդիագրագիտության հայաստանյան համատեքստն ու փաստերի ստուգման կոնկրետ գործիքներ, որոնք կարող են օգնել ճշգրտել տեղեկությունը, ուսումնասիրել աղբյուրներն ու կայքերի խորացված զննում իրականացնել, ստուգել սոցիալակն ցանցերում հաշիվները, տեսանյութերն ու լուսանկարները և այլն։

Փորձագետները մասնակիցների հետ քննարկեցին նաև կեղծ տեկությունների տարածման արդյունքում առաջացած բիզնես-խոչընդոտների հաղթահարման հնարավոր մեխանիզմները։

Սա «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում բիզնեսի համար» դասընթացի արդեն երկրորդ հանդիպումն էր, առաջինն անցկացվել էր Գորիսում։ Եվս մի հանդիպում նախատեսվում է անցկացնել Գյումրիում։

Skip to content