Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Մեդիագրագետ բիզնեսը խթանում է տեղեկատվական բարեվարքությունը

Սյունիքի մարզում գործող 2 տասնյակից ավելի փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ և հաղորդակցման մասնագետներ, ովքեր աշխատում են բիզնես համայնքի հետ մասնակցեցին նոյեմբերի 18-ին Գորիսում կազմակերպված «Մեդիագրագիտություն և փաստերի ստուգում բիզնեսի համար» դասընթացին։

Փաստերի ստուգման փորձագետ, CivilNetCheck թիմի ղեկավար Անի Գրիգորյանը և մեդիա հետազոտող, փաստերի ստուգման փորձագետ Հարություն Ծատրյանը մասնակիցներին ներկայացրին ապատեղեկատվության ռիսկերը բիզնեսի վրա և դրա դեմ պայքարի հնարավորությունները։

Մասնակիցները քննարկեցին մեդիագրագիտության հայաստանյան համատեքստը, սովորեցին՝ ինչպես օգտվել փաստերի ստուգման գործիքներից մասնավոր սեկտորում ապատեղեկության կանխարգելման և դրա դեմ պայքարի համատեքստում։ Դասընթացավարները ներկայացրին նաև Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից իրականացված «Ապատեղեկատվության միտումներն ու մեդիագրագիտության կարիքները բիզնես համայնքում» հետազոտության արդյունքները՝ ցույց տալով համայնքի ընդհանուր կարիքներն ու դրանց լուծման հնարավորությունները մեր երկրում։

Դասընթացը կազմակերպել էր ԻՆֆորմացիայի ազատության կենտոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից ֆինանսավորվող «Ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

«Մեր կազմակերպությունը կարևորում է բիզնես համայնքի կարողությունները այս ոլորտում, քանի որ դա կարող է նաև կարևոր դերակատրություն ունենալ բիզնես համայնքի կողմից իր գովազդը տարածելու համար մեդիա հարթակների ընտրության համամատեքստում։ Հաճախ բիզնեսը իր տեսանելիությունը ապահովելու համար վճարում և դրանով իսկ աջակցում է մեդիա հարթակների, որոնք կեղծ տեղեկություններ են տարածում։ Ստացվում է, որ մեդիագրագետ բիզնեսը կարող է կարևոր դեր խաղալ տեղեկատվական այդօրինակ հոսքերի կանխարգելման գործում` դրանով իսկ խթանելով տեղեկատվական դաշտի բարեվարքությունը»,- իր ելույթում նշեց  Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուիզա Այվազյանը

Առաջիկայում նմանօրինակ դաընթացներ կանցկացվեն նաև Երևանում և Գյումրիում։

 

Skip to content