Ծրագրեր

Ծրագրեր

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2023 թվականի հուլիսի 1-ին և ավարտվել 2023 թվականի դեկտեմբերին։
Ծրագիրն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) կողմից: Այն մեկնարկել է 2022 թվականի հունիսին և ավարտել 2023 թվականի դեկտեմբերին։
Արցախցի մեդիա ներկայացուցիչների հզորացման ծրագիրը իրականացվում է Լրագրողներ առանց սահմանի (RSF) աջակցությամբ: Այն մեկնարկել է 2023 թվականի նոյեմբերի 15-ին, ավարտվել է 2024 թվականի մարտի 31-ին։

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

68․ Տեղեկատվության մատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում

Ծրագրին աջակցում է «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2023 թ.-ի հունիս 1-ից, ավարտվել է դեկտեմբերին:

Ծրագրի հիմնական խնդիրներն են.

  • աջակցել կենտրոնական կառավարման մարմիններում տեղեկատվության ազատության ինքնագնահատման համակարգի ներդրմանը, որը նախատեսված է ԲԿԳ  Գործողությունների ազգային 5-րդ ծրագրով,
  • լրացնել և կատարելագործել ՏԱ պատասխանատուների գիտելիքը և հմտությունները,
  • խթանել իրական շահառուների տվյալների օգտագործումը,
  • բարձրացնել հանրային իրազեկվածությունը իրական շահառուների և տեղեկատվության ազատության մասին:

Ծրագիրով նախատեսված են եղել հետևյալ գործողությունները.

  • Պետական պաշտոնյաների/ՏԱ պատասխանատուների համար մշակել  ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանությունը գործնականում կիրառելու գործիքակազմ,
  • Կազմակերպել ՏԱ ինքնագնահատման մեթոդաբանության կիրառման երկու գործնական քննարկում,
  • մշակել իրական շահառուների տվյալների մոնիտորինգի գործիքակազմ, որը լրագրողներին, քաղաքացիական խմբերին և հետազոտողներին հնարավորություն կտա բացահայտել իրական սեփականատերերին և վերահսկել նրանց ետևում գտնվող ընկերությունների գործունեությունը,
  • ՔՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների կարողությունները զարգացնելու համար կազմակերպել երկօրյա դասընթաց՝ օգտագործելով և վերլուծելով իրական շահառուների տվյալները:
  • Պատրաստել Տեեղեկատվության ազատության վերաբերյալ 5 անիմացիոն տեսահոլովակ և 10 ինֆոգրաֆիկա իրական շահառբարեփոխումների վերաբերյալ:
Skip to content