Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Պարգևատրվեցին անկանոն միգրացիայի լուսաբանման մրցույթի հաղթողները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Պարգևատրվեցին անկանոն միգրացիայի լուսաբանման մրցույթի հաղթողները

Այսօր տեղի ունեցավ Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխությունը, որի նպատակն էր խրախուսել ՀՀ-ից սկիզբ առնող անկանոն միգրացիայի կանխարգելմանն ու պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացմանն ուղղված թեմաների լուսաբանումը զանգվածային լրատվամիջոցներով:

Նախապես հայտարարված մրցույթին ներկայացվել էր  2012 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հայաստանյան տպագիր, առցանց և էլեկտրոնային լրատվամիջոցներում հրապարակված շուրջ 50 լրագրողական նյութ:
Անկանոն միգրացիայի լուսաբանման մրցանակաբաշխության հաղթողներն են.

Հաղթողներին տրվեցին վկայագրեր և դրամական պարգևներ. առաջին տեղի համար 1000, երկրորդ տեղի համար` 500 և երրորդ տեղի համար` 300 եվրոյին համարժեք ՀՀ դրամ:

Մրցանակաբաշխությանը ներկա էին ՀՀ պաշտոնատար անձինք, ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն ծառայության պետ Գագիկ Եգանյանն իր ողջույնի խոսքում նշեց մրցույթի անցկացման նպատակի և կարևորության մասին. “Հաճախ մարդիկ անօրինական  միգրանտի կարգավիճակում հայտնվում են միգրացիայի տարբեր փուլերի վերաբերյալ իրազեկության պակասի արդյունքում: Հիմնվելով տեղեկատվության կասկածելի աղբյուրների վրա և ցանկալին ընդունելով իրականության փոխարեն` մարդիկ երբեմն կապում են ճամպրուկներն ու ճանապարհ ընկնում: Արդյունքում օտարերկրյա պետություններում հայտնվելով առանց իրավական կարգավիճակի`նրանք խնդիրներ են ստեղծում ինչպես իրենց, այնպես էլ մուտքի երկրների և ինչու չէ նաև Հայաստանի համար: Բնակչության շրջանում հավաստի տեղեկատվության տարածումը դասվում է անկանոն միգրացիայի կանխարգելման միջոցառումների շարքում, որի անհրաժեշտության  մասին  են  վկայում անցկացված տարբեր սոցիոլոգիական հետազոտություններ: Խնդրի առնչությամբ մեր քաղաքացիների չափազանցված պատկերացումների և ակնկալիքների վերանայման և նախքան մեկնելը հավաստի տեղեկատվությամբ ապահովման նպատակով Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարությունը ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության և “Մարդկային զարգացման միջազգային կենտրոն” ՀԿ-ի հետ համատեղ 2012թ. հոկտեմբերի է 1-ից իրականացնում է “Հայաստանից դեպի Բելգիա ուղղվող անկանոն միգրացիայի կանխարգելում` պոտենցիալ միգրանտների շրջանում իրազեկվածության բարձրացման միջոցով” ծրագիրը, որի մեկ բաղադրիչն էլ այսօր կայացած մրցանակաբաշխությունն է”:
Ողջույնի խոսքով հանդես եկան նաև “Մարդկային զարգացման միջազգային կենտրոն” ՀԿ-ի փորձագետ Արմեն Գալստյանը և Բելգիայի Թագավորության ներքին գործերի դաշնային պետական ծառայության միգրացիայի գրասենյակի ներկայացուցիչ Կատի Վերզելենը:
Այնուհետև մրցույթի ժյուրիի անդամ Լիանա Դոյդոյանը ներկայացրեց ժյուրիի անդամներին և նյութերի գնահատման չափանիշները. “Աշխատանքները գնահատել է մասնագիտական ժյուրին, որը կազմված էր լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ Լիանա Դոյդոյան (Ինֆորմացիայի ազատության կենտրոն), Գեղամ Մանուկյան (Երկիր Մեդիա հ/ը), Գեղամ Վարդանյան (Ինտերնյուզ) և միգրացիոն հարցերով զբաղվող փորձագետներից՝ Ռուբեն Եգանյան և Վարդան Գևորգյան: Յուրաքանչյուր նյութի համար առավելագույն գնահատականն սահմանված էր 20 բալ: Նյութերը գնահատվել են անկանոն միգրացիայի տարրերի արտացոլումը և խնդրի համակողմանի լուսաբանումը հաշվի առնելով”:
Մրցանակաբաշխությունը կազմակերպել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն պետական ծառայությունը` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի հետ համատեղ, Բելգիայի Թագավորության ներքին գործերի նախարարության ֆինանսական աջակցությամբ:
Skip to content