Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հայկական ճամբար» լեզվի և առագաստանավի դպրոց» ՀԿ
Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Մատչելի տրանսպորտ»
Ամփոփ նկարագիր՝
Ծրագիրը վերաբերում է Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող անձանց տրանսպորտային միջոցների հարմարեցման համար նախատեսված բյուջետային ծախսերի մշտադիտարկմանն ու դրանց հանրայնացմանը։
Ծրագրի նպատակն է՝ աջակցել Երևան քաղաքում տեղաշարժման դժվարություններ ունեցող քաղաքացիներին տրանսպորտային ծառայությունների մատուցման արդյունավետության բարձրացմանը։
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ՝
- Երևանի տրանսպորտային միջոցների վերելակներով կահավորման բյուջետային ծախսերի մոնիթորինգ,
- Երևանի հարմարեցված ավտոբուսների գործունեության դիտարկում, փորձարկում և գնահատում
- Հարցումների անցկացում տարբեր դերակատարների շրջանում
- Հանդիպում-քննարկումներ քաղաքապետարանում տարբեր ոլորտային դերակատարների և որոշում կայացնողների հետ,
- Թեմատիկ հրապարակումներ մամուլում,
- Կլոր-սեղան քննարկում՝ Երևան քաղաքի մատչելի տրանսպորտի հիմնախնդրի շուրջ,
- Մամուլի ասուլիս,
- Հարմարեցված ավտոբուսների ինտերակտիվ քարտեզի հանրայնացում։
Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:
Ծրագրի նյութեր