Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ԻՆՔՆԱԳՆԱՀԱՏՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ

Ուղեցույցը տեղեկատվության ազատության ոլորտում ինքնագնահատման աշխատանքային գործիք է: Դրա նպատակն է սահմանել այն նվազագույն չափանիշները/հարցերը, որոնց համապատասխանելու միջոցով տեղեկություն տնօրինողը կարող է իրականացնել տեղեկատվության ազատության վիճակի գնահատում: Ուղեցույցի հիմնական հասցեատերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական կամ համայնքային հիմնարկները և կազմակերպություններն են:

Ուղեցույցը պատրաստվել և հրապարակվել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոն ՀԿ-ի կողմից «Տեղեկատվության Իմատչելիության բարեփոխում և իրական շահառուների թափանցիկությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Այն ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագիծը՝ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում: Ուղեցույցի բովանդակության պատասխանատուն բացառապես Ինֆորմացիայի ազատության կենտրոնին է, և պարտադիր չէ, որ այն արտացոլի Եվրամիության տեսակետները:

Skip to content