Ծրագիրն իրականացվել է ՄԱԶԾ Կոլբա Լաբի «Ապագան այսօր» ծրագրի դրամաշնորհով, ԵՄ աջակցությամբ:
ԻԱԿ-ի ներկայացրած «Բաց կառավարում-բաց վերականգնում» նախագիծը բարձր ազդեցությամբ և բազմաշերտ ներգրավվածությամբ նախաձեռնություն էր, որն իրականացվել է 10 ամիսների ընթացքում: Նախաձեռնությունն ուղղված է հաղթահարելու ՔՈՎԻԴ 19 համավարակի և երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրների հետևանքով կառավարության և կառավարման գործընթացների համար առաջացած մարտահրավերները: Կառավարության և քաղհասարակության փախգործակցային այս նախաձեռնությունը հնարավորություն կտա արագ և արդյունավետ հաղթահարել նոր մարտահրավերները՝ նորարարական արագ արձագանքման գործիքներով և կայուն մեթոդաբանական մոդելներով, որոնք հնարավորություն կտան մի կողմից հանրությանն անմիջապես մասնակցել ռազմավարական և ընթացիկ ծրագրերի մշակմանը, դրանց իրականացման գործընթացներին և գնահատել դրանց արդյունավետությունը, և մյուս կողմից կառավարությունը նոր մեթոդաբանությամբ կկարողանա թիրախավորված և հստակորեն գնահատել բաց և թափանցիկ կառավարման գործընթացները: