ՀՀ բոլոր մարզերի խոշորացված 52 համայնքների ՏԻՄ 110 աշխատակիցներ օգոստոսի 2-5-ը մասնակցեցին ՏԻՄ-երի համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության թեմայով վերապատրաստուման դասընթացին։
Քառօրյա դասընթացը նպատակ ուներ բարձրացնել այս ոլորտում համայնքային ծառայողների գրագիտության մակարդակը՝ նպաստելով ՏԻՄ-երում անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը։
Դասընթացը վարում էին ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և ԻԱԿ փորձագետ Դավիթ Սանդուխչյանը։ ՏԻՄ աշխատակիցները դասընթացի շրջանակում ստացան թեմատիկ գիտելիք ամենօրյա աշխատանքում ծագող բազմաթիվ հարցերի շուրջ, ինչպես օրինակ, թե ինչպես գրագետ կառավարել անձնական տվյալները, ինչ կարգավորումներ են գործում դրանց պաշտպանության համար, կամ թե ով է ապահովում ՏԻՄ-երում տվյալների պահպանման ֆիզիկական և վիրտուալ անվտանգությունը, ինչ դեր ունեն շարքային աշխատակիցն ու ղեկավարն այս գործընթացում։
Տեղեկացնենք, որ դասընթացներից առաջ Ինֆորմացիա ազատության կենտրոնը մշակել է նաև ՏԻՄ-երում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության ներքին ուղեցույց և հուշաթերթիկ քաղաքացիների համար։ Ուղեցույցի համար, որպես հիմք ԻԱԿ-ն օգտագործել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում դեռևս 2020 թ. իրականացված ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության (ԱՏՊԱ) առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։
Դասընթացն իրականացնում էր իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Անձնական տվյալների պաշտպանությունը ՏԻՄ-երի համար» ծրագրի շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ։
Անձնական տվյալների պաշտպանությունը Հայաստանում․ ԱՏՊ-ն ՏԻՄ համակարգում
Տեղեկատվության անվտանգության ուղեցույց․ անձնական տվյալների պաշտպանությունը ՏԻՄ համակարգում
Տեղեկատվության անվտանգություն․ անձնական տվյալների պաշտպանությունը ՏԻՄ համակարգում