Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

ԱՏՊ վերապատրաստում ՏԻՄ-երի համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԱՏՊ վերապատրաստում ՏԻՄ-երի համար

Այսօր մեկնարկեց ՏԻՄ-երի համար նախատեսված անձնական տվյալների պաշտպանության և տեղեկատվական անվտանգության թեմայով վերապատրաստումների շարքը։ Վերապատրաստումներն իրականացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համագործակցությամբ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ։

Դասընթացը վարում են ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և ԻԱԿ փորձագետ Դավիթ Սանդուխչյանը։ ՏԻՄ աշխատակիցները լիարժեք տեղեկատվություն կստանան անձնական տվյալների պաշտպանության մեխանիզմների, կանոնակարգերի և միջազգային լավագույն փորձի վերաբերյալ։ Չառօրյա վերապատրաստումներին կմասնակցեն ՏԻՄ աշխատակիցներ ՀՀ բոլոր մարզերից։

Տեղեկացնենք, որ դասընթացներից առաջ Ինֆորմացիա ազատության կենտրոնը մշակել է նաև ՏԻՄ-երում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության ներքին ուղեցույց և հուշաթերթիկ քաղաքացիների համար։ Ուղեցույցի համար, որպես հիմք ԻԱԿ-ն օգտագործել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կող-մից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում դեռևս 2020 թ. իրականացված ՀՀ տեղական ինքնակառավարման մարմիններում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության (ԱՏՊԱ) առկա իրավիճակի վերաբերյալ ուսումնասիրության արդյունքները։

ՀՀ համայնքներում անձնական տվյալների պաշտպանության և անվտանգության թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման նպատակով կազմակերպված դասընթացն իրականացնում է «Անձնական տվյալների պաշտպանությունը ՏԻՄ-երի համար» ծրագրի շրջանակում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) աջակցությամբ։

Skip to content