Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Զրպարտություն, վիրավորանք և ատելության խոսք․ լրագրողները քննարկում են պաշտպանության մեխանիզմները

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Զրպարտություն, վիրավորանք և ատելության խոսք․ լրագրողները քննարկում են պաշտպանության մեխանիզմները

Հունիսի 3-ին և 14-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմակերպել էր «Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով առցանց հանդիպումներ հայաստանյան լրագրողների համար։

Նախաձեռնության հիմնական բանախոսներ ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը և մեդիա իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը լրագրողներին ներկայացրին զրպարտությունից և վիրավորանքից պաշտպանվելու իրավական մեխանիզմները։
Հանդիպումների ընթացքում 50-ից ավելի մարզային և երևանյան ԶԼՄ ներկայացուցիչները հնարավորություն ստացան ոչ միայն ծանոթանալ ոլորտին առնչվող հիմնական նորմերին, այլև իրենց հարցերն ուղղել ամենօրյա աշխատանքում հանդիպող իրավիճակների վերաբերյալ։

Մասնակիցներն իրենց մտահոգությունը հայտնեցին հատկապես նախընտրական փուլում արդեն ակնառու միտումների վերաբերյալ, երբ անօրինական խոսքով թիրախավորում են լրագրողներին իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնելիս։

Արա Ղազարյանը ներկայացրեց այն հիմնական մեխանիզմները, որոնք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում ոլորտում առկա խնդիրների համակարգային լուծման համար։ Շեշտելով այս գործընթացում ինքնակարգավորման արդյունավետության մասին, մեդիա իրավունքի մասնագետը կարևորեց մեդիա դաշտի ներկայացուցիչների դերը ոլորտում իրական արդյունքների հասնելու գործում։

«Լրագրողների գործունեության պաշտպանությունը կարևորագույն նախապայման է ժողովրդավարական կառավարման մեխանիզմների ապահովման համար»․ նշեց նա՝ շեշտելով ոլորտի զարգացման համար անհրաժեշտ է ստեղծել ընդհանուր էթիկական միջավայր՝ ինչպես լրագրողների, այնպես էլ պաշտոնյաների համար։

Մասնակիցները բարձրաձայնեցին նաև լրատվամիջոցների դեմ հարուցված դատական գործերի, և ԶԼՄ-ի վրա դրանց հնարավոր բացասական հետևանքների մասին՝ նշելով, որ անգամ դրական արդյունքի դեպքում այդ գործընթացը ԶԼՄ-ից ժամանակ և մարդկային մեծ ռեսուրսներ է խլում։

Հանդիպումներն անցկացվեցին Միջազգային մեդիա աջակցություն (International Media Support) կազմակերպության աջակցությամբ իրականացվող «ԶԼՄ-ների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում։

«Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով հանդիպում․ 3.06.2021 

«Զրպարտություն, վիրավորանք, ատելության խոսք. ինչպես պաշտպանվել» թեմայով հանդիպում․ 14.06.2021

Skip to content