Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Փաստերի ստուգում․ աշխատաժողովների շարքն ավարտվեց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Փաստերի ստուգում․ աշխատաժողովների շարքն ավարտվեց

Ապրիլի 23-ին ամփոփվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքի վերջին` երրորդ մասը, որին մասնակցում էին կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

44 պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի հարյուր տասներկու ներկայացուցիչներ անցած երեք շաբաթների ընթացքում մասնակցեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ իրականացվող մասնագիտական հանդիպումներին։

Նախաձեռնության շնորհիվ պետական պաշտոնյաներին փաստերի ստուգման, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ իրենց գիտելիքն ու հմտություններ էին փոխանցում ոլորտի առաջատար փորձագետների Շուշան Դոյդոյանը, Սավել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Հարություն Ծատրյանը և Դավիթ Սանդուխչյանը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, դեռևս առաջին հանդիպման ժամանակ դիմելով մասնակիցներին, համոզվածություն հայտնեց, որ միայն պետական կառավարման մարմինների աշխատակիցների տեղեկությունները մանրամասն վերլուծելու և փաստերը ստուգելու կարողությունների զարգացումը կեղծ, ապակողմնորոշիչ և ոչ էթիկական տեղեկատվության փոխանակման աճին հակադարձելու ամենաարդյունավետ ճանապարհն է։Ապրիլի 23-ին ամփոփվեց «Փաստերի ստուգումը պաշտոնյաների համար» աշխատաժողովների շարքի վերջին` երրորդ մասը, որին մասնակցում էին կառավարության ենթակա մարմինների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

44 պետական կառավարման մարմինների և Ազգային ժողովի հարյուր տասներկու ներկայացուցիչներ անցած երեք շաբաթների ընթացքում մասնակցեցին Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի աջակցությամբ իրականացվող մասնագիտական հանդիպումներին։

Նախաձեռնության շնորհիվ պետական պաշտոնյաներին փաստերի ստուգման, տեղեկատվական անվտանգության վերաբերյալ իրենց գիտելիքն ու հմտություններ էին փոխանցում ոլորտի առաջատար փորձագետների Շուշան Դոյդոյանը, Սավել Մարտիրոսյանը, Արթուր Պապյանը, Հարություն Ծատրյանը և Դավիթ Սանդուխչյանը։

Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը, դեռևս առաջին հանդիպման ժամանակ դիմելով մասնակիցներին, համոզվածություն հայտնեց, որ միայն պետական կառավարման մարմինների աշխատակիցների տեղեկությունները մանրամասն վերլուծելու և փաստերը ստուգելու կարողությունների զարգացումը կեղծ, ապակողմնորոշիչ և ոչ էթիկական տեղեկատվության փոխանակման աճին հակադարձելու ամենաարդյունավետ ճանապարհն է։

Skip to content