Ռազմավարական Ուղղություններ

Ռազմավարական Ուղղություններ

Հակակոռուպցիոն դասընթացներն ընթացքի մեջ են

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հակակոռուպցիոն դասընթացներն ընթացքի մեջ են

«Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի շրջանակում հունիսից իրականացվում են հակակոռուպցիոն դասընթացներ հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների համար:

Ուսուցումների հիմնական նպատակն է մեծացնել ՔՀԿ-երի և ԶԼՄ-ների դերը հակակոռուպցիոն բարեփոխումների խթանման և իրականացման գործում, հզորացնել վերջիններիս մոնիթորինգի և վերահսկողության կարողությունները՝ կոռուպցիոն բնույթի և տեղեկատվության ազատության խնդիրները առավել լավ ըմբռնելու համար:

Եռօրյա դասընթացի` տեղեկատվության ազատությանն առնչվող հատվածը մասնակիցներին ներկայացնում է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի իրավաբան Գևորգ Հայրապետյանը: Մասնակիցները հնարավորություն ունեն ձեռք բերելու տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հիմնական դրութների, դրանց կիրառության առանձնահատկությունների մասին գիտելիքներ, ծանոթանալու ՏԱ հայաստանյան դատական պրակտիկային: Գիտելիքները կօգնեն ՀԿ և ԶԼՄ ներկայացուցիչներին առավել արդյունավետ ձևով օգտագործել տեղեկություն ստանալու իրավունքը  և ՏԱ մասին օրենքը կոռուպցիայի դեմ պայքարում:

Ուսուցումները հաջողությամբ ավարտած ՔՀԿ-ները և ԶԼՄ-ները հնարավորություն կունենան մասնակցելու հանրային վերահսկողության արդյունավետության բարձրացման և համապատասխան մոնիթորինգային, վերահսկողական և հետաքննական ծրագրերի իրականացման նպատակով տրամադրվող փոքր դրամաշնորհների մրցույթին:

Ուսուցումներն անցկացվում են ինչպես Երևանի, այնպես էլ Հայաստանի մյուս մարզերի քաղհասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների համար: Ուսուցումների զգալի մասն արդեն իսկ իրականացվել է, առջևում Սյունիքում և Երևանում նախատեսված ուսուցումներն են:

Դասընթացները Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող «Կոռուպցիայի դեմ պայքարի բազմակողմանի խթանում» ծրագրի մի մասն են միայն: Երեք տարի տևողությամբ ծրագիրն իրականացվում է «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» ՀԿ-ի կողմից` «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ:

Ուսուցումների մասին ավելի մանրամասն կարող եք կարդալ այստեղ:

Skip to content