Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՆՉՊԵՍ ՍՏԱՆԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվության ազատության իրավունքը ներկայացնելու, մատչելի իրազեկվածությանը նպաստելու և դրա միջոցով երկրում սոցիալական ներառման գործընթացը հաղթահարելու նպատակով է, որ նախաձեռնվել է այս ուղեցույցի կազմման աշխատանքները: Ուղեցույցի օգնությամբ դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ մարդու իրավունքների կարևորագույն μաղադրիչներից մեկի` տեղեկատվության ազատության և հարակից ձեր իրավունքների հետ: Տեղեկատվության ազատության հիմնական սկզբունքները ենթադրում են, որ տեղեկատվությունը պետք է տրամադրվի բոլորին հավասարապես և, որ տրամադրվող տեղեկատվությունը պետք է լինի հնարավորինս ամμողջական, հավաստի, մատչելի և հասկանալի: Վերջինս կարևոր պայման է հատկապես այն անձանց համար, ովքեր առանց առանձնահատուկ պայմանների կամ խելամիտ հարմարությունների առկայության դժվարանում են ստանալ, օգտվել և հասկանալ անհրաժեշտ կամ իրենց ուղղված տեղեկատվությունը:

Ուղեցույցը կօգնի ձեզ, ըստ տեղեկատվություն տնօրինողների, կողմնորոշվել, թե սոցիալական ապահովության և կյանքի պատշաճ մակարդակի, առողջության և վերականգնման, կրթության և աշխատանքային իրավահարաμերությունների, անձնական անձեռնմխելիության և ընտանեկան կյանքի վերաբերյալ տեղեկությունների համար ո՞ր մարմնին, ինչպե՞ս և ի՞նչ պայմաններով դիմել և ստանալ, ո՞ր տեղեկատվության տրամադրումն է համարվում սահմանափակ կամ գաղտնի, և ի՞նչ պատասխանատվություն է սահմանված տեղեկատվությունը չտրամադրելու դեպքում: Հեղինակ` Մարինե Հակոբյան: Ուղեցույցի օգնությամբ հաշմանդամություն ունեցող անձինք հնարավորություն կունենան ծանոթանալ մարդու իրավունքների կարևորագույն բաղադրիչներից մեկի` տեղեկատվության ազատության և հարակից իրավունքների հետ: Երևան 2008

Skip to content