2011 թվականի հուլիսի մեկին լրացավ Ինֆորմացիայի ազատության կենտրոնի հիմնադրման 10 տարին: Գրքում ներկայացված է Կենտրոնի տասնամյա գործունեության նպատակներն ու խնդիրները, հիմնական ուղղությունները և ձեռքբերումները:
«Մեր 10 ամյա գործունեության պատմությունը նշանավորվում է նշանակալի ձեռքբերումներով.
- Տեղեկատվության ազատության մասին առաջավոր օրենքի մշակում և ընդունում 2003թ.-ին, որը եղավ մեր առաջին հիմնական ու կարևոր քայլը տեղեկատվության ազատության ապահովման ճանապարհին:
 - Տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կրթական կենտրոնի հիմնում և 2500 քաղաքացիական և հանրային ծառայողների վերապատրաստում տեղեկատվության ազատության օրենսդրության կիրառման վերաբերյալ, քաղաքացիական հասարակության 3750 անդամների ուսուցում տեղեկատվության ազատության իրավունքի օգտագործման վերաբերյալ:
 - Հանրային լայն քարոզարշավ հեռուստատեսությամբ, ռադիոյով, մամուլով, ինտերնետով, տեղեկատվության ազատության «Ոսկե բանալի և Ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության կազմակերպում:
 - Խորհրդատվություն հազարավոր քաղաքացիներին, լրագրողներին ու պաշտոնյաներին տեղեկատության ազատության պատշաճ կիրառման վերաբերյալ:
 - Տասնյակ գրքերի, 2 դատական ժողովածուի և ուսումնական ձեռնարկների հրապարակում բոլոր թիրախ խմբերի համար:
 - «Դու տեղյակ ես» հեռուստահաղորդաշարի ստեղծում և տասնյակ հաղորդումների հեռարձակում:
 - Տասնյակ դատական գործեր ընդդեմ տեղեկատվության ազատության իրավունքը խախտած պաշտոնյաների:
 - Արդիականացված պաշտոնական ինտերնետային կայքեր, էլեկտրոնային կառավարման մեխանիզմների հիմնում և արդիականացում:
 - Ակտիվ միջազգային համագործակցություն և Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցի հիմնադրում:
 - ԵՎ վերջապես, ԻԱԿ-ին հաջողվեց բացության և հրապարակայնության միջավայր ձևավորել, տեղեկատվության ազատության գաղափարը Հայաստանում դարձնել հանրաճանաչ:
 
Շուշան Դոյդոյան ԻԱԿ նախագահ»: