Ինֆորմացիայի ազատության կենտրոնը նախաձեռնել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի մեկնաբանությունների մշակումն ու հրապարակումը՝ մարդկանց տեղեկություն ստանալու իրավունքի մասին իրազեկելու և այդ կերպ իրավունքի լիարժեք պաշտպանությունն ապահովելու նպատակով: Այս հրապարակումը բաղկացած է երկու հիմնական մասից: Տեղեկատվության ազատության հասկացությանը, դերին և նշանակությանը, ինչպես նաև դրա կիրառման պրակտիկային է անդրադառնում գրքի առաջին մասը, իսկ երկրորդ մասում ներկայացվում են Օրենքի ոչ պաշտոնական մեկնաբանությունները:
Առաջին բաժնում ներկայացված են տեղեկատվության ազատության իրավունքի հասկացությունը, սկզբունքները, Օրենքի կիրառման առանձնահատկությունները, խնդիրներն ու առաջընթացները, տեղեկատվության ազատության վերաբերյալ դատական պրակտիկան, տեղեկատվության ազատության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները, նաև ՏԱ իրավունքի խախտման դեպքեր և գործնական օրինակներ:
Հրապարակման երկրորդ մասը Օրենքի հանգամանալից վերլուծությունն է, որտեղ ներկայացված է, թե ինչպես հասկանալ և մեկնաբանել Օրենքի յուրաքանչյուր հոդված, հետևաբար նաև՝ ինչպես ճիշտ կիրառել Օրենքը: Գրքում ներկայացված են ՏԱ իրավունքի սկզբունքները, օրենքի կիրառման առանձնահատկությունները, դատական պրակտիկան: Երկրորդ մասը ՏԱ օրենքի հանգամանալից վերլուծությունն է:
Հեղինակներ` Շուշան Դ Դոյդոյան, բ.գ.թ. ԻԱԿ նախագահ, Կարապետ Հարությունյան, ԱԺ եւ ԻԱԿ փորձագետ, Գեւորգ Հայրապետյան, ԻԱԿ իրավաբան: Գիրքը պատրաստվել եւ հրապարակվել է ԻԱԿ-ի կողմից Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատություն» եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տրամադրած աջակցությամբ իրականացվող «Տեղեկատվության ազատությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագրերի շրջանակներում: Երևան 2010