Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԱ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Ներկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է լրատվամիջոցների ներկայացուցիչներին, լրագրողներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը, ՏԱ օրենսդրության ազգային եւ միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, տեղեկություն ստանալու կարգերին, պայմաններին, տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմներին, ինչպես նաեւ` իրավական պատասխանատվությանը:

Այս ուղեցույցն օգտագործողներին հնարավորություն կտա.

  • հասկանալ ՏԱ նշանակությունը եւ արժեքը, հասկանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմնական խնդիրները եւ սկզբունքները,
  • հասկանալ եւ գործնականում կիրառել տեղեկություն ստանալու՝ օրենքով սահմանված կարգը եւ պայմանները,
  • իմանալ` ում եւ ինչպես պետք է դիմել անհրաժեշտ տեղեկությունը ձեռք բերելու համար,
  • բողոքարկել տեղեկատվության տրամադրման անհիմն մերժումները՝ վերականգնելով խախտված իրավունքը,
  • պատասխանատվության ենթարկել օրինազանց պաշտոնյաներին իրենց տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարելու դեպքերում:

Ուղեցույցը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից եւ տպագրվել է «Ռիսըրչ Թրայանգլ Ինստիտուտի» կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման մարմինները» ծրագրի 3-րդ փուլի շրջանակներում` Միացյալ Նահանգների Միջազգային Զարգացման գործակալության տրամադրած աջակցությամբ: Հեղինակ՝ Շուշան Դոյդոյան: Երևան 2009

Skip to content