Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ԻՆՉՊԵՍ ԿԻՐԱՌԵԼ ՏԱ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԸ

Ներկայացվող ուղեցույցի հիմնական նպատակն է քաղաքացիներին եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ծանոթացնել տեղեկատվության ազատության հասկացությանը եւ նշանակությանը, ՏԱ օրենսդրության ազգային եւ միջազգային իրավական կարգավորման առանձնահատկություններին, տեղեկություն ստանալու կարգերին, պայմաններին, տեղեկություն ստանալու իրավունքի խախտման բողոքարկման մեխանիզմներին, ինչպես նաեւ իրավական պատասխանատվությանը:

Այս ուղեցույցը օգտագործողներին հնարավորություն կտա.

  • հասկանալ ՏԱ նշանակությունը եւ արժեքը, հասկանալ «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի հիմնական խնդիրները եւ սկզբունքները,
  • հասկանալ եւ գործնականում կիրառել տեղեկություն ստանալու՝ օրենքով սահմանված կարգը եւ պայմանները,
  • իմանալ` ում եւ ինչպես պետք է դիմել անհրաժեշտ տեղեկությունը ձեռք բերելու համար,
  • բողոքարկել տեղեկատվություն ստանալու անհիմն մերժումները՝ վերականգնելով խախտված իրավունքը,
  • պատասխանատվության ենթարկել օրինազանց պաշտոնյաներին իրենց տեղեկություն ստանալու իրավունքը ոտնահարելու դեպքերում:

Ուղեցույցը պատրաստվել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից եւ տպագրվել է Ռիսըրչ Թրայանգլ Ինստիտուտի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման ծրագրի» 3-րդ փուլի շրջանակներում` Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության տրամադրած աջակցությամբ: Հեղինակ՝ Շուշան Դոյդոյան: Երևան 2008

Skip to content