Հրապարակումներ

Հրապարակումներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Իրական շահառուների թափանցիկության բարեփոխման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա

2018 թվականին ՀՀ կառավարությունը նախաձեռնեց ամբողջական բարեփոխումների գործընթաց իրական շահառուների թափանցիկության ոլորտում և հատուկ պարտավորություն (№3) ներառեց «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության գործողությունների չորրորդ ծրագրում (2018-2020 թթ.): Հանձնառության հիմնական նպատակն է ապահովել կոռուպցիայի կանխարգելում և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար՝ գործունեության բոլոր ոլորտներում ընկերությունների իրական սեփակա­նատերերի մասին տեղեկատվության բացա­հայտ­ման, հրապարակման շնորհիվ՝ համապարփակ իրա­­վա­բա­նական անձանց պետական գրանցման, իրավա­բանական անձանց առանձնացված ստորաբաժա­նումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատեր հաշ­վառված անձանց պետական հաշվառման ռեգիստրի (այսուհետ՝ ռեգիստր) շրջանակներում համապարփակ գրանցամատյանի համապարփակ ռեգիստրի ստեղծ­ման և գործարկման միջոցով։

Սույն հետազոտությունն իրականացվել է ԻԱԿ-ի կողմից, 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին՝ քարտեզագրելու ԻՇ բարեփոխման ազդեցությունը Հայաստանում մասնավոր հատվածի վրա: Սույն զեկույցը դիտարկում է ՀՀ-ում մեդիա բիզնեսի համար իրական շահառուների տվյալների թափանցիկության դեպքերի ուսումնասիրությունների օգտագործումը: Հետազոտողներն ուսումնասիրել են Հայաստանում ԻՇ բարեփոխումներում մասնավոր հատվածի ներգրավվածության մակարդակը, գնահատել են մասնավոր հատվածի օգուտները (օրինակ՝ լրատվամիջոցների կողմից) իրական շահառուների մասին հանրությանը հասանելի հավաստի տեղեկատվություն ունենալու: Այս փաստաթուղթը նաև ուսումնասիրում է Հայաստանում ԻՇ բարեփոխումների ներկա համատեքստը, տալիս է եզրակացություններ և առաջարկություններ գործընթացում ակտիվորեն ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերի համար:

Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ։ 

Իրական շահառուների թափանցիկության բարեփոխման ազդեցությունը մասնավոր հատվածի վրա (զեկույցը հասանելի է անգլերենով)

Skip to content