Հրապարակումներ

Հրապարակումներ

Որքա՞ն դրամաշնորհներ են հատկացրել նախարարությունները ՀԿ-ներին

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Որքա՞ն դրամաշնորհներ են հատկացրել նախարարությունները ՀԿ-ներին

Ինֆորմացիայի ազատութjան կենտրոնը հարցում է կատարել նախարարություններին՝ 2017-2018թթ.-ներին Հասարակական կազմակերպություններին դրամաշնորհներ տրամադրելու վերաբերյալ: Չնայած մի փոքր ուշացումով, բայց բոլոր նախարարությունները ի վերջո պատասխանել էին հարցմանը: Ի պատասխան ԻԱԿ-ի հարցմանը, Սփյուռքի նախարարությունը տրամադրել է միայն 2017 և 2018 թվականների տրամադրած գումարի ընդհանուր չափը. 2017թ.՝ 14 միլիոն դրամ, իսկ 2018թ.՝ 13 միլիոն 737 հազար դրամ, պարզաբանելով, որ տեղեկատվություն տնօրինողը իրավունքի ունի հարցումը մերժելու, եթե պատասխանը իր մեջ ներառում է պետական, ծառայողական, բանկային կամ առևտրային գաղտնիք:

Ֆինանսների նախարարությունը ներկայացրել է 2017-2018թթ.-ներին Կառավարության և Նախագահի աշխատակազմի կողմից կատարված բյուջետային ծախսերը: (http://www.givemeinfo.am/hy/case/2442/): 2017թ.-ին Նախագահի աշխատակազմը «Աջակցության քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, արհմիություններին» ծախսային ծրագրով հասարակական կազմակերպություններին տրամադրել է 157 միլիարդ դրամ, իսկ Կառավարության աշխատակազմը՝ 20 միլիարդ: Կառավարության աշխատակազմը ամենաշատ գումարը տրամադրել է «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ 11 միլիարդ 820 միլիոն դրամ: Իսկ Նախագահի աշխատակազմը «ԿՎՆ ուրախների ու հնարամիտների ակումբ» հասարակական կազմակերպությանը 27 միլիոն 777 հազար դրամ:

Իսկ, ահա 2018թ.-ին Կառավարութան աշխատակազմը ՀԿ-ներին տրամադրել է 20 միլիարդ դրամ: Կրկին ամենաշատը «Հարմոնիա» ռուսական մշակույթի միջազգային կենտրոն հասարակական կազմակերպությանը՝ 11 միլիարդ 2 միլիոն դրամ, իսկ Նախագահի աշխատակազմը՝ 21 միլիարդ 474 միլոին, որից ամենամեծ գումարը տրամադրվել է «ԴԱՐՈՒՅՆՔ» Երիտասարդական ՀԿ-ին՝ 1 միլիոն 694 հազար դրամ:

Կրթության և գիտության նախարարությունը 2018թ.-ի տվյալներով Հասարակական կազմակերպություններին տրամադրել է 298 միլիոն 760 հազար դրամ, որից ամեշատը «Աշխատանքային Ռեզերվներ» ՀԿ-ին՝ Արտադպրոցական դաստիրակության կազմակերպման համար (152 միլիոն )դրամ: http://www.givemeinfo.am/hy/case/2458/

«Մշակութային միջոցառումներ իրականացում» ծրագրով, Մշակույթի նախարարությունը 2018թ.-ի տվյալներով ՀԿ-ներին տրամադրել է ընդհանուր 216 միլիոն դրամ: «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը ստացել է այդ գումարից ամենամեծ չափաբաժինը ՝ 47 միլիոն 200 հազար դրամ:  http://www.givemeinfo.am/hy/case/2459/

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2018թ.-ի տվյալներով ՀԿ-ներին տրամադրել է 336 միլիոն դրամ: 3440 շահառուի սպասարկմամբ զբաղվող 171 աշխատողի աշխատավարձի փոխհատուցում՝ նվազագույն աշխատավարձի չափով և բարեգործական ճաշարաններ այցելող 1692 շահառուի օրը մեկանգամյա սննդի գումարի մասնակի փոխհատուցում ծրագրով 212 միլիոն 913 հազար դրամ է ստացել «Առաքելություն Հայաստան» բարեգործական ՀԿ-ն:  http://www.givemeinfo.am/hy/case/2447/

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը 2018թ.-ին ՀԿ-ներին տրամադրել է 26 միլիոն 805 հազար դրամ: Ամենարժեքավոր ծրագիրը եղել է «Միասին կարող ենք..» ծրագիրը, որի համար «Ծիածան» սոցիալական ՀԿ-ն ստացել է 2 միլիոն դրամ: http://www.givemeinfo.am/hy/case/2449/

Իսկ Տեղեկատվական և տեխնոլոգիաների,Տնտեսական զարգացման և ներդրումների, Տարածքային կառավարման և զարգացման, Գյուղատնտեսության, Բնապահպանության, Արտաքաին գործերի (2018թ.-ի դրություն), Արդարադատության, Առողջապահության, Արտակարգ իրավիճակների նախարարությունները պատասխանել են , որ 2017-2018թթ.-ների ընթացքում ոչ մի ՀԿ-ների դրամաշնորհներ և սուբսիդիաներ չեն տրամադրել: Պաշտպանություն նախարարությունն էլ 5 օր ժամանակ է խնդրել տեղեկությունը ուղարկելու համար, պարզաբանելով, որ այն երկար ժամանակ է պահանջում:

Նյութը հրապարակված է Armdaily.am կայքում

ԻԱԿ-ի կոկղմից ուղարկված բոլոր ՏԱ հարցումները և դրանց պատասխանները կարող եք գտնել www.givemeinfo.am կայքում՝ Ընտրել գերատեսչությունը բաժնում:

Skip to content