Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Հայտնի են ԲԿԳ թեմայով լրագրողական մրցույթի հաղթողները

Մայիսի 14-ին ամփոփվել են ԲԿԳ թեմայով լրագրողական նյութերի մրցույթի արդյունքները։ Գնահատող հանձնաժողովը ներկայացված 20 նյութերից ընտրել է լավագույն երեքի հեղինակերին։

Բաց կառավարման գործընկերության թեմայով լրագրողական մրցույթը կազմակերպել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնը «Աջակցություն ԲԿԳ գործողությունների ազգային 5-րդ ծրագրի համատեղ ստեղծմանը» ծրագրի շրջանակում։ Ընդհանուր առմամբ կազմակերպիչները ստացել էին 21 հայտ, որից մեկը պայմաններին չհամապատասխանելու պատճառով չէր դիտարկվել։

Գնահատող հանձնաժողովի անդամները ներկայացված նյութերը գնահատել էին հետևյալ չափանիշներով․

  • Նյութերի համապատասխանությունը ԲԿԳ թեմատիկ համատեքստին։ Որքանո՞վ է լրագրողական աշխատանքը արտացոլում Բաց կառավարամ գործընկերության թեմայի շրջանակը (15 միավոր)։
  • Պոտենցիալը ԲԿԳ իրազեկման գործընթացում: Որքանո՞վ են լրագրողական աշխատանքի բովանդակային և կառուցվածքային բաղադրիչները բացահայտում թեման, բացատրում/ներկայացնում այն քաղաքացու տեսանկյունից, ինչքանով է այն արդյունավետ ԲԿԳ իրազեկման գործընթացի համատեքստում (20 միավոր):
  • Նյութերի շարադրանքի տրամաբանությունն ու հստակությունը: Որքանո՞վ է ներկայացով բովանդակությունը տրամաբանական և հստակ (10 միավոր):
  • Լրագրողական բարեխղճությունը: Որքանո՞վ է հեղինակը պահպանել լրագրողական էթիկայի սկզբունքները (15 միավոր):

Հաշվի առնելով վերոնշյալ չափանիշները և ըստ դրանց գնահատելով ստացված հայտերը՝ հանձնաժողովը որոշեց մրցանակային տեղերը բաշխել հետևյալ կերպ․

1-ին մրցանակ -287 միավոր
Գրիգոր Հարությունյանը «Թափանցիկ եւ հաշվետու աշխատանք՝ գործադիրում» աշխատանքի համար

2-րդ մրցանակ -283 միավոր
Նարա Եփրեմյանը ««Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» նախաձեռնությունը հանրությունից առաջարկների է սպասում» աշխատանքի համար

3-րդ մրցանակ -271 միավոր
Անի Գրիգորյանը «Գնումների համակարգերում վրիպակները «քողարկում են» պայմանագրերը» աշխատանքի համար

Հաղթողները կստանան դրամական պարգևներ։

Skip to content