Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Այսօր Մամուլի ազատության օրն է

Այսօր` Մամուլի ազատության համաշխարհային օրը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ընդգծում է Հայաստանում տեղեկատվության մատչելիության կենսական կարևորությունը լրագրողների ազատությունների և իրավունքների իրացման համար:

«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության Մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանը 180 երկրների թվում զբաղեցնում է 43-րդ տեղը: Չնայած առաջընթացին, մեր երկրում լրատվամիջոցներն ու լրագրողներն իրենց մասնագիտական առաքելությունն իրականացնելիս դեռևս բազմաթիվ խնդիրների են բախվում: Սա նշանակում է, որ մամուլի ազատության պաշտպանությունը շարունակում է չափազանց կարևոր մնալ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը շարունակում է իր հանձնառությունը` պաշտպանելով քաղաքացիական հասարակության, մամուլի և լրագրողների իրավունքներն ու շահերը տեղեկատվություն ստանալու իրավունքի իրացման գործընթացում, միաժամանակ զարգացնելով տեղեկատվության մատչելիությանը նպաստող ռազմավարությունն ու պրակտիկան մեր երկրում:

Մամուլի ազատության համաշխարհային օրը լավ առիթ է վերահաստատելու տեղեկատվության մատչելիության պաշտպանությանը, մամուլի ազատությանն աջակցելու կարևորությանը և ընդգծելու լրագրողների առանցքային դերը։

Skip to content