Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ինքնագնահատման համակարգի գործարկումը. դասընթաց-քննարկում

Նոյեմբերի 21-ին կայացավ Տեղեկատվության ազատության ինքնագնահատման մեխանիզմների ներդրման վերաբերյալ դասընթաց-քննարկումը վարչապետի աշխատակազմի, նախարարությունների, պետական մարմինների հասարակայնության հետ կապերի բաժինների և ՏԱ պատասխանատուների շուրջ 20 ներկայացուցչի հետ:

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ԲԿԳ-Հայաստան քարտուղարության հետ համատեղ կազմակերպել էր այս հանդիպումը՝ ներկայացնելու ԲԿԳ հայաստանյան Գործողությունների 5-րդ ծրագրի 3-րդ հանձնառության իրականացման ընթացքը, որով նախատեսվում է մշակել եւ ներդնել ՏԱ ոլորտի ինքնագնահատման համակարգ՝ գնահատելու պետական կառավարման համակարգի ՏԱ իրավունքի իրացման գործընթացը։:

Համակարգի ներդրման պիլոտային մարմիններ են ընտրվել ՀՀ վարչապետի աշխատակազմը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և Էկոնոմիկայի նախարարությունը: ԻԱԿ փորձագետ Գևորգ Հայրապետյանը նախ ներկայացրեց ՏԱ ինքնագնահատման ուղեցույցի նպատակը, դրա անհրաժեշտությունը և այն նվազագույն քայլերը, որոնց իրականացմամբ հնարավոր կլինի պետական մարմիններում իրականացնել տեղեկատվության ազատության ինքնագնահատումը:

Մասնակիցները մի շարք խնդիրներ բարձրաձայնեցին, որոնցից հիմնական և առաջնայինն է տեղեկությունների գրանցման և դասակարգման հարցը: Ինչպես նշվեց, առաջնային քայլը հենց սա պետք է լինի բոլոր գերատեսչությունների համար: Գևորգ Հայրապետյանը ներկայացրեց ուղեցույցում նշված տեղեկությունների դասակարգման ձևանմուշը, որի օգտագործումը բոլոր կարող է դառնալ նվազագույն քայլը: Գործնական օրինակներով ներկաները քննարկեցին՝ ինչպես լրացնել ձևանմուշը, ինչ բացեր և խնդիրներ կան տեղեկությունների գրանցման և դասակարգման պորցեսում:

Քննարկումն ամփոփելով՝ ԲԿԳ- Հայաստան համակարգող Լիլիա Աֆրիկյանը առաջարկեց Ինֆորմացիայի ազատության կենտրոնին, որպես առաջին քայլ, աշխատել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ՝ նախ դասակարգելու մարմնում առկա տեղեկությունները, ապա՝ ՏԱ ինքնագնահատման հարցաշարի լրացմամբ գնահատել մարմնի գործունեությունը:

Պրակտիկայում վեր հանված խնդիրները և մյուս հարցերը որոշվեց քննարկել հաջորդ հանդիպումներին:

 ՏԱ Ինքնագնահատման ուղեցույց

Միջոցառումն իրականացվեց «Արևելյան գործընկերություն. Բաց դռների դրամաշնորհներ» ենթադրամաշնորհային նախագծի աջակցությամբ «ԵՄ-ն բարեվարքության համար» ծրագրի շրջանակներում:

Skip to content