Ինֆորմացիայի ազատության կենրոն ՀԿ-ն ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսական աջակցությամբ իրականացնում է «Տեղեկատվության մատչելիությունը որպես համայնքային մասնակցության միջոց» ծրագիրը, որի շրջանակներում տեղեկատվական ցուցատախտակներ են տեղադրվելու ՀՀ 20 համայնքներում:
Քաղաքային համայնքներում տեղադրվելու են 7, իսկ գյուղական համայնքներում` 3 տեղեկատվական ցուցատախտակ:
Արդեն իսկ տեղեկատվական ցուցատախտակներ տեղադրվել են Արարատի մարզի Արարատ քաղաքում եւ Ջրաշեն գյուղական համայնքում, Վայոց ձորի մարզի Արենի, Աղավնաձոր, Գետափ գյուղական համայնքներում, Տավուշի մարզի Իջեւան քաղաքում, Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում եւ Նոր Գյուղ գյուղական համայնքում, Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղական համայնքում եւ Սյունիքի մարզի Կապան քաղաքում:
Տեղեկատվական ցուցատախտակները նախատեսված են բնակչությանը տեղեկատվություն տրամադրելու համար: Համայնքների ղեկավարները պետք է պարբերաբար ցուցատախտակների վրա փակցնեն իրենց կողմից կայացված որոշումները, որոշումների նախագծերը, բյուջեն, բյուջեի հաշվետվությունը եւ այլն: Այսինքն` այն բոլոր պարտադիր հրապարակման ենթակա տեղեկատվությունը, որը նախատեսում է ՏԱ օրենքի 7-րդ հոդվածը: