Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

Ավելի քան 341 պաշտոնյաներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ավելի քան 341 պաշտոնյաներ

Ինֆորմացիայի ազատության կենտրոնն ավարտեց 2006թ. նախատեսված Տեղեկատվության ազատության ՀՀ օրենսդրությանը նվիրված մարզային ուսուցումների շարքը՝ իրականացնելով 12 ուսուցում եւ կրթելով 341 մարզային պաշտոնյայի։ 


 

 



Հոկտեմբերի 27-ին Արմավիրի մարզում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի կողմից անցկացված աշխատանքային քննարկումը 2006 տարվա վերջին քննարկումն էր մարզային պաշտոնյաների հետ։  «Եթե պաշտոնյան, ասենք, քաղաքապետը կամ նախարարը, որոշում է կայացնում, ու այն չի հրապարակվում, քաղաքացին, ինչքան էլ լավատես լինի, իրենից թաքուն պահվող այդ որոշման մասին լավ բան չի մտածի»,- ասաց ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանը հոկտեմբերի 27-ին Արմավիրում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ:

 

Ինֆորմացիայի ազատության կենտրոնի եւ ԱռԹիԱյ-ի կազմակերպած «Ինչպե՞ս կիրառել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը» թեմայով քննարկմանը մասնակցում էին Արմավիրի մարզի 28 պաշտոնյաներ` մարզպետարանի եւ քաղաքապետարանների աշխատակիցներ, գյուղական համայնքների ղեկավարներ, ավագանու անդամներ:

 

Հ. Խաչատրյանը ներկայացրեց «ՏԱ մասին» օրենքի կիրառման պրակտիկան Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում. «Հավատացնում եմ` օրենքի կիրառումն առաջին հերթին անհրաժեշտ է մեզ` պաշտոնյաներիս, որովհետեւ այն ուղղակիորեն աշխատում է մեր իմիջի, հեղինակության վրա»,- շեշտեց Հ. Խաչատրյանը` հպարտությամբ նշելով, որ բաց եւ թափանցիկ աշխատելու համար ԻԱ կենտրոնի կողմից տրվող խորհրդանշական «ոսկե բանալուն» առաջինն արժանացել է ինքը:

 

ԱԺ փորձագետ Մարինե Հակոբյանն էլ խոսեց համայնքային խնդիրները լուծելու գործում «ՏԱ մասին» օրենքի դերի ու նշանակության մասին, մանրամասն ներկայացրեց պարտադիր հրապարակման ենթակա տեղեկությունների ցանկը, քաղաքացիների հետաքրքրող տեղեկություններին պատասխանելու կարգն ու ժամկետները, ինչպես նաեւ` մերժման օրինական հիմքերը:

 

Աշխատանքային քննարկումից հետո Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության եթերով ԻԱ կենտրոնի փորձագետներն արդեն հեռուստադիտողների համար մանրամասն ներկայացրին «ՏԱ մասին» օրենքի ընձեռած հնարավորությունները, դրանից օգտվելու հմտությունները, տեղեկություն ստանալու հարցման օրինակելի ձեւը, ինչը կօգնի նրանց լիարժեք օգտագործել տեղեկություն ստանալու իրենց իրավունքը:


 

 

Skip to content