Հրապարակումներ

Հրապարակումներ

Factor.am.Կառավարությունը կողմ է. պաշտոնյան պիտի ավելի մեծ տուգանք վճարի՝ հարցմանը պատշաճ չպատասխանելու համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Factor.am.Կառավարությունը կողմ է. պաշտոնյան պիտի ավելի մեծ տուգանք վճարի՝ հարցմանը պատշաճ չպատասխանելու համար

Մեծ տուգանք՝ տեղեկատվություն չտրամադրելու դեպքում․ Կառավարությունը երեկվա նիստում հավանության արժանացրեց նախագիծը, որով առաջարկվում է, որ պետական մարմինները լրատվամիջոցների կամ ՀԿ-ների հարցումներին օրենքով նախատեսված ժամկետներում և կարգով չպատասխանելու դեպքում ավելի մեծ չափով տուգանք կվճարեն։ Ի դեպ՝ նախագիծը չզեկուցվող հարցերի ցանկում էր։

Հատկանշական է, որ նախաձեռնողը ոչ թե ՀՀ Արդարադատության նախարարությունն է, այլ «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը։ Կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն արձանագրում է՝ երկար պայքարից հետո է հաջողվել հասնել Կառավարության դրական արձագանքին։

Խնդիրը լուծման կարիք ուներ տևական ժամանակ, քանի որ քաղաքացիներից, ՀԿ-ներից և լրագրողներից բազմիցս էին դժգոհություններ ստանում։ «Չեն պահպանում ժամկետները, երբեմն կարդում ես պատասխանը ու չես հասկանում՝ ինչի մասին է։

Հուսով եմ՝ արդեն պաշտոնյաների գրպանին լուրջ հարված կհասցվի և հաջորդ անգամ պատասխանն անհարկի հետաձգելուց առաջ յոթը կչափեն, հետո կկտրեն»,- ասում է նա։ «Սիվիլնեթ»-ի լրագրող Գևորգ Թոսունյանը մեկ անգամ չէ, որ բախվել է այս խնդրին, երբ պետական կառույցներն ուշացրել են հարցման պատասխանը կամ ընդհանրապես չեն պատասխանել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հեղինակ՝ Մերի Մարտիրոսյան

Աղբյուրը՝ Factor.am

Skip to content