Հրապարակումներ

Հրապարակումներ

panorama.am”Մամուլի ու տեղեկատվության ազատության մասին` լուսանկարների միջոցով”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

panorama.am”Մամուլի ու տեղեկատվության ազատության մասին` լուսանկարների միջոցով”

Միջոցոռմանը, որը կազմակերպել էր «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՄԱԿ-ի Հանրային վարչության երևանյան գրասենյակի հետ համագործակցությամբ, մասնակցում էին լրագրողներ, պետական կառույցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:
«Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Շուշան Դոյդոյանը նշեց, որ 300 աշխատանքից ընտրված 30 լուսանկարից կազմված ցուցահանդեսի նպատակն էր արտացոլել խոսքի և տեղեկատվության մատչելիության իրավունքի կիրառման մարտահրավերներն ու հնարավորությունները և կառավարություններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին, հանրությանը հիշեցնել այդ իրավունքի կյանքի կոչման հարցում իրենց ունեցած դերի մասին:

Ցուցահանդեսին ներկա ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը ելությում նշեց, որ 1993 թվականին ՄԱԿ-ի կողմից մայիսի 3-ն առանձնացվեց որպես մամուլի ազատության օր, որը ժողովրդական հասարակարգերում նշանավորում է մամուլի, լրատվամիջոցների ազատությունը:

«Այս օրը մենք նաև մեր հարգանքի տուրքն ենք մատուցում այն լրագրողներին, ովքեր իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելիս հանդիպում են բռնությունների ու հարձակումների:

2009 թվականի հաշվետվության համաձայն, իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնելիս սպանվել է 71 լրագրող, հարյուրավորները ենթարկվել են բռնությունների ու հարձակումների»,-ասաց Մ. Յովանովիչը:
Դեսպանը նաև ավելացրեց, որ այդ խիզախ մարդիկ մեծ ջաքեր են ներդրել, որ կարևորվի ազատ մամուլի դերը: Նա կոչ արեց, որ բոլորը միասին աշխատեն Հայաստանում իրազեկ հասարակություն ունենալու համար ու ըստ այդմ էլ ողջունեց կենտրոնի կատարած աշխատանքը:

Իսկ ԵԱՀԿ Հայաստանյան գրասենյանի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը նշեց, որ այս տարի այս օրը հատուկ է ընդգծում տեղեկատվության ազատության կարևորությունը` խոսքի ազատության հարցում:

«Տեղեկատվության մատչելիությունը առանցքային կարևորություն ունի մարդկային արժանապատվության պաշտպանության համար և հնարավորություն է տալիս քաղաքացիներին իրենց մասնակցությունը բերել հասարակական կյանքում, հավուր պատշաճի իրկանացնել իրենց մյուս իրավուքնները»,-ասաց Ս, Կապինոսը:
Ըստ նրա, տեղեկատվության, խոսքի ազատությունը քաղաքացիական հասարակության կերտման հիմնասյուներից մեկն է:

Կրթության ու գիտության նախարար Արմեն Աշոտյանը նկատեց, որ ճիշտ խոսքից չպետք է վախենալ, որ ցանկալի կլիներ` քաղաքական մշակույթի աճմանը զուգըթաց աճեր նաև խոսքի ազատությունը, քանի որ այն արժեքավոր է այն ժամանակ, երբ գիտես` ինչ է պետք անել դրա հետ: Ի դեպ, գնահատելով Հայաստանում մամուլի ազատությունը` նախարարը նկատեց, որ այն դեռևս աճի տեղ ունի:

Նշենք, որ մեկ շաբաթ տևողությամբ ցուցահանդեսի լուսանկարները կհրապարակվեն կատալոգով:
Աղբյուրը` www.panorama.am

Skip to content