Հրապարակումներ

Հրապարակումներ

www.newsarmenia.am” Մամուլի ազատության оրվան նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել Երևանում “

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

www.newsarmenia.am” Մամուլի ազատության оրվան նվիրված ֆոտոցուցահանդես է բացվել Երևանում “

«Տեղեկատվության հասանելիությունը հիմնական դեր է խաղում մարդկային արժանապատվության հարգանքի հարցում և կարևորագույն զենք է, որը քաղաքացիներին հասարակական կյանքում ակտիվ մասնակցության և այլ իրավունքների իրագործման հնարավորություն է ընձեռում»,- բացման արարողությանը հայտնեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսը։ Նրա խոսքերով, այսօր բացված ցուցահանդեսը այս հարցերի շուրջ խորհելու լավ հնարավորություն է։

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչևան ընդգծեց, որ այսօր, ճնայած զգալի առաջընթացին, հայկական ԶԼՄ-ները դեռևս ընդգրկված են անազատ մամուլի կարգում։ Այս կապակցությամբ նա նշեց հանրապետությունում խոսքի ազատության ապահովման ուղղությամբ հետագա առաջխաղացման անհրաժեշտությունը։

«Տեղեկատվության ազատության կենտրոն» ՀԿ նախագահ Շուշան Դոյդոյանն ընդգծեց, որ ֆոտոցուցահանդեսի առանձնահատկությունն այն է, որ այստեղ ներկայացված են ոչ միայն պրոֆեսիոնալ լուսանկարիչների, այլ նաև խոսքի ազատության իրավունքներն իրենց լուսանկարներում արտահայտած շարքային քաղաքացիների աշխատանքներ։
Ֆոտոցուցահանդեսը կշարունակվի մինչև մայիսի 9-ը, բոլոր ցուցանմուշները կընդգրկվեն հատուկ կատալոգում։

Ֆոտոցուցահանդեսը կազմակերպվել է «Տեղեկատվության ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի Հանրային տեղեկատվության վարչության համագործակցությամբ և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ֆինանսական աջակցությամբ։

1993թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր խորհրդաժողովի 26-րդ նստաշրջանի հանձնարարականով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովը որոշել է մայիսի 3-ը Մամուլի ազատության համաշխարհային օր հռչակել։

Ամեն տարի այդ օրն ամբողջ աշխարհում միջոցառումներ են անցկացվում ի նշան նվիրվածության մամուլի ազատության հիմնարար սկզբունքների, ԶԼՄ-ներին ոտնձգություններից պաշտպանության, ինչպես նաև զոհված լրագրողների հիշատակը հարգելու նպատակով։

Աղբյուրը` www.newsarmenia.am

Skip to content