Հրապարակումներ

Հրապարակումներ

www.azatutyun.am.”ԱՄՆ-ի դեսպանը հույս է հայտնում, որ հեռարձակման արտոնագրերը կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ մրցույթով “

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

www.azatutyun.am.”ԱՄՆ-ի դեսպանը հույս է հայտնում, որ հեռարձակման արտոնագրերը կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ մրցույթով “

Ելույթ ունենալով երկուշաբթի օրը Հայաստանի Նկարիչների միությունում «Մամուլի ազատություն, Տեղեկատվություն ստանալու իրավունք» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսի բացման ժամանակ՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Մարի Յովանովիչը հույս է հայտնել, որ հուլիսին կայանալիք մրցույթում հեռարձակման արտոնագրեր կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ գործընթացի արդյունքում։
Դեսպան Յովանովիչը հիշեցրել է, որ լրատվամիջոցների ազատության խնդիրներով զբաղվող Freedom House կազմակերպության վերջին զեկույցում Հայաստանը կրկին հայտնվել է «ոչ ազատ» երկրների շարքում։ Խստորեն դատապարտելով լրագրողների նկատմամբ ոտնձգությունները, բռնությունները եւ գրաքննությունը՝ դեսպանը նկատեց, որ անհրաժեշտ է համարում՝ «ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները բարելավելու այն միջավայրը, որտեղ աշխատում են լրագրողները»:

Հայաստանը «ոչ ազատ» երկրների խմբում հայտնվեց այն բանից հետո, երբ 2002 թվականին եթերազրկվեց «Ա1+» հեռուստաընկերությունը՝ 2003 թվականի նախագահական ընտրություններին ընդառաջ զրկվելով հեռարձակման լիցենզիայից։ Անցած տարիների ընթացքում «Ա1+»-ը մասնակցել է հեռարձակման լիցենզավորման 10-ից ավելի մրցույթների եւ բոլոր դեպքերում Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի որոշմամբ լիցենզիա չի ստացել:

«Մենք հույս ունենք, որ հուլիսին կայանալիք մրցույթում, հեռարձակման արտոնագրերը կտրամադրվեն անկախ եւ թափանցիկ գործընթացի արդյունքում»,- ասաց Մարի Յովանովիչը։

Անդրադառնալով Հայաստանում լրագրողների նկատմամբ գրանցված բռնությունների դեպքերին՝ ԱՄՆ-ի դեսպանը ընդգծեց. – «Մենք հորդորում ենք Հայաստանի իշխանություններին հետեւողականորեն քննության առնել եւ բացահայտել լրագրողների նկատմամբ հարձակումները քանի որ անպատժելիության մթնոլորտը կարող է խթանել հետագա ոտնձգությունները»։

Մարի Յովանովիչը ողջունեց էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հարցում Հայաստանի իշխանությունների ձեռնարկած ակտիվ քայլերը։ – «Սա կարեւոր քայլ է կառավարության կողմից տնօրինվող տեղեկատվությունը հանրությանը առավել հասանելի դարձնելու ուղղությամբ», – ասաց Յովանովիչը՝ հավելելով. – «Այսօրվա արագ փոփոխվող համաշխարհային միջավայրում հասարակությունները պետք է օգտագործեն քաղաքացիների ողջ ստեղծագործական ներուժը, ինչը ենթադրում է վստահել սեփական քաղաքացուն` լիարժեք տեղեկատվության հիման վրա իմաստուն որոշումներ կայացնելու հարցում»:

Իր ելույթի վերջում Յովանովիչը կոչ արեց բոլորին «աշխատել առավել բաց եւ իրազեկ հասարակություն ունենալու համար Հայաստանում եւ ամբողջ աշխարհում»:

Աղբյուրը` www.azatutyun.am

Skip to content