Հրապարակումներ

Հրապարակումներ

hra.am. “«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» արդեն 10 տարի գործում է Հայաստանում”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

hra.am. “«Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» արդեն 10 տարի գործում է Հայաստանում”

«Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ԻԱԿ) հիմնադրվել է 2001թ. հունիսի 1-ին և որի հիմնական նպատակն է պաշտպանել մարդկանց տեղեկատվության ազատության սահմանադրական իրավունքը:

2001թ.-ից մինչ օրս կենտրոնը հրապարակում է «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագիրը, որը ՏԱ ոլորտի մասին միակ մասնագիտացված պարբերականն է Հայաստանում: Այստեղ հրապարակվում է այն պաշտոնյաների «Սև ցուցակը», որոնք ոտնահարել են քաղաքացիների, լրագրողների, հասարակական կազմակերպությունների և իրավաբանական անձանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Միևնույն ժամանակ անցկացվում է ՏԱ ամենամյա մրցանակաբաշխություն, որի ժամանակ ոսկե բանալի է շնորհվում ՏԱ օրենքը լավագույնս կիրառած քաղաքացիներին, ՀԿ-ներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին և լրագրողներին: Տրվում են նաև բացասական մրցանակներ` կողպեքներ, ՏԱ օրենքը խախտող պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին:

ԻԱԿ-ը 2001-2010թթ. ընթացքում իրավական խորհրդատվություն և աջակցություն է տրամադրել 6000 անձի, իսկ վերջին 4 տարիների ընթացքում` տեղեկատվության տրամադրումն ապօրինի մերժած պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների դեմ 75% դրական արդյունքով 28 դատական գործ է հարուցվել, որոնցից մեկի դեպքում անգամ վարչական տուգանքի է ենթարկվել գյուղապետերից մեկը: Կենտրոնի կողմից մշակված և 2003թ-ից գործող «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը առաջին հերթին կիրառվում է կենտրոնի կողմից` տարեկան 1000 տեղեկություն ստանալու հարցումներ են ուղարկում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններ:

ԻԱԿ-ը նախաձեռնել է ՏԱ օրենսդրության բարեփոխումների փաթեթի մշակումը ՀՀ Արդարադատության նախարարության, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի և քաղաքացիական հասարակության հետ համատեղ և ներկայումս փաթեթն արդեն ընդգրկված է ՀՀ Ազգային Ժողովի նստաշրջանի օրակարգում։

Կենտրոնն իրականացնում է նաև կրթական ծրագրեր`2003-2010թթ ընթացքում 5000 մարդ՝ այդ թվում 2200 պաշտոնյա, ստացել է գիտելիք և հմտություն տեղեկատվության ազատության օրենսդրության վերաբերյալ։Այս տարվանից տեղեկատվության ազատության ոչ ֆորմալ կենտրոն է հիմնադրվել, որի շնորհիվ մինչև 2012թ. 300 քաղծառայող և 400 համայնքային ծառայող կվերապատրաստվի:

ԻԱԿ-ն անդամակցում է Տեղեկատվության ազատության պաշտպանների միջազգային ցանցին, «Տեղեկատվության ազատություն. Եվրոպա» կազմակերպությանը, Տեղեկատվության ազատության ամերիկյան ազգային Կոալիցիային, Տեղեկատվության ազատության քաղաքացիական նախաձեռնությանը, Արևելյան գործընկերության ազգային պլատֆորմին:

Կարինե Իոնեսյան

Աղբյուրը` hra.am 

Skip to content