Քննիչների, դատախազների և լրագրողների մասնակցությամբ այսօր Ծաղկաձորում աշխատանքային քննարկում է սկսվել քրեական դատավարության ընթացքում տեղեկատվության և արտահայտման ազատությունների հարցի վերաբերյալ:
Թեմատիկ զեկույցներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, Երևան քաղաքի դատախազի տեղակալ Սասուն Խաչատրյանը, ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչության պետի տեղակալ Հովսեփ Սարգսյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Արմեն Աշրաֆյանը:
Աշխատանքային քննարկումը կազմակերպել են Ինֆորմացիայի ազատության կենտրոնը և ՀՀ գլխավոր դատախազությունը՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:
Աղբյուրը` tert.am