Հանրային ծառայության մասին օրենքի նախագծի ծուղակներն ու թերի կողմերը:
Նախարարությունների և տարբեր գերատեսչությունների հասարակայնության հետ կապերի պատասանատուները քննարկել են նախագծի բաց կողմերն ու առաջարկներ ներկայացրել: Օրինագիծն արդեն արժանացել է կառավարության հավանությանը և ուղարկվել Ազգային ժողով: Նոր օրինագծով՝ մամուլի քարտուղարը կլինի նաև վարչության պետը, իսկ պաշտոնը կլինի հայեցողական: Նրան կնշանակի նախարարը կամ տվյալ գերատեսչության ղեկավարը: Այս և այլ փոփոխությունների վերաբերյալ կան առարկություններ, որոնք ոլորտի ներկայացուցիչները կձևակերպեն և առաջարկությունների տեսքով կուղարկեն Ազգային ժողով:
Աղբյուրը՝ Արմենիա հ/ը