Լրագրողական մի շարք կազմակերպություններ Արդարադատության նախարարությունից պահանջում են «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը, որն արդեն 14 տարի է, ինչ գործում է, որևէ փոփոխության չենթարկել:
Նախագծի աշխատանքային տարբերակի շուրջ ծավալված քննարկման ընթացքում լրագրողական կազմակերպությունների ներկայացուցիչները նախագծում տեղ գտած փոփոխությունները որակեցին աննախադեպ խայտառակություն:
Լրագրողական ՀԿ-ների համար բացարձակ անընդունելի են հատկապես մի քանի դրույթներ: Օրինակ՝ մինչև 50 աշխատակից ունեցող պետական հիմնարկները և կազմակերպությունները, համայնքային կազմակերպությունները, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունները և հանրային նշանակության կազմակերպությունները կազատվեն տեղեկատվություն տրամադրելու պարտականությունից, եթե աշխատանքային տարբերակում տեղ գտած այդ դրույթը, ի վերջո, օրենքի ուժ ստանա:
Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանն ընդգծեց, որ եթե «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը փոփոխվի, հարցումների 90 տոկոսը մերժվելու է:
Մանրամասները՝ տեանյութում: