Հրապարակումներ

Հրապարակումներ

ՏԱ ֆոտոցուցահանդեսը միջազգայնանում է

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ ֆոտոցուցահանդեսը միջազգայնանում է

Առավոտ.am-ը գրում է.

Մամուլի ազատություն, տեղեկատվություն ստանալու իրավունք խորագրով այսօր բացված ֆոտոցուցահանդեսը թվով չորրորդն էր: Կազմակերպիչներն էին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը (ԻԱԿ)` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ԵԱՀԿ Երևանի գրասենյակի հետ։ Ցուցահանդեսը կազմակերպվել էր ՀՀ նկարիչների միությունում:

Ինչպես իր բացման խոսքում տեղեկացրեց ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը, ցուցադրվում են 70 լուսանկար եւ ծաղրանկար, որոնք ավանդաբար կհրատարակվեն Մամուլի ազատության համաշխարհային օրվան նվիրված հատուկ էլեկտրոնային կատալոգում: «Այս տարի ցուցահանդեսի մասնակիցներն ակտիվ էին: Մենք ստացել ենք ավելի քան 350 լուսանկար և ծաղրանկար: 10 նկարներ դրսից են՝ Լեհաստանից, Բրազիլիայից, Ռումինիայից…եւ այլն:

Կամաց-կամաց մեր ցուցահանդեսը դառնում է միջազգային»,- ասաց Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Ուշադրության արժանի էր, որ ֆոտոցուցահանդեսին ակտիվություն էին ցուցաբերել մեր երգիծանկարիչները՝ Toto-ն, Arzo-ն, հումորի դեսպան Արսեն Գեւորգյանը, Անահիտ Խաչատրյանը:

ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ժողովրդավարացման ծրագրի ղեկավար Օլիվեր Մակքոյն ասաց. «Հայաստանում մամուլի ազատության համաշխարհային օրվան արդեն երրորդ անգամ եմ մասնակցում: Տպավորիչ է վերջին տարիների ընթացքում ականատես լինել միջոցառման անցկացմանն ու մարդու իրավունքներին և հիմնարար ազատություններին անդրադառնալու կազմակերպիչների հանձնառությանը: Այստեղ ես տեսնում եմ փորձագետներ, առաջնորդներ, ջատագովներ, որոնք իրենց ջանքերն են գործադրում ժողովրդավարության, իրավունքների համար, միս ու արյուն են հաղորդում»:

Aravot.am

Skip to content