Հրապարակումներ

Հրապարակումներ

Այս տարի ոչ մի պետական մարմին չստացավ «ժանգոտ կողպեք». դրանք ավելի թափանցիկ են սկսել աշխատել

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Այս տարի ոչ մի պետական մարմին չստացավ «ժանգոտ կողպեք». դրանք ավելի թափանցիկ են սկսել աշխատել

Տեղեկատվական ազատության ամենամյա մրցանակաբաշխության այս տարվա գլխավոր մրցանակին` «Ոսկե բանալուն», արժանացավ ՀՀ Առողջապահության նախարարությունը` որպես բաց և հրատապ գործող պետական մարմին: Այս նույն կառույցն, ի դեպ, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում հայտնվել էր Ինֆորմացիայի ազատության կենտրոնի սև ցուցակում, ինչից հետո նախարարությունը քայլեր է ձեռնարկել` բաց և թափանցիկ աշխատանքային մթնոլորտ ապահովելու համար:

«ՀՀ Առողջապահության նախարարությունը շատ ուրախ է այս մրցանակի համար: Պիտի ասեմ, որ մենք գնացինք անցյալ տարվա հաղթողի` ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետքերով, և հույս ունենք, որ այս տարի մենք էլ օրինակ կծառայենք մյուս նախարարությունների համար»,- ասաց ՀՀ Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Հայկ Դարբինյանը:

Խոսելով «փակ» եւ ոչ թափանցիկ գործունեություն ծավալող պետական մարմնի մասին` Ինֆորմացիայի կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանը հետաքրքիր փաստ արձանագրեց այն մասին, որ այս տարի բոլոր պետական մարմիններն ըստ պատշաճի աշխատել են` ապահովելով բաց և թափանցիկ մթնոլորտ:

«Մեծ ուրախությամբ պիտի ասեմ, որ այս տարի ոչ մի պետական մարմին չի ստանա «ժանգոտ կողպեք» մրցանակ, ինչը վկայում է այն մասին, որ մեր պետական մարմինները չեն թերացել իրենց աշխատանքում»,- ասաց Դոյդոյանը:

Լավագույն պաշտոնական ինտերնետային կայք ճանաչվեց ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կայքը: «Ոսկե բանալու» արժանացավ նաև ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը` Հայաստանի անդամակցումը միջազգային կազմակերպություններին լավագույնս կազմակերպելու համար: Տեղեկատվական ազատության ոլորտում իր դրական գործունեության համար լավագույն լրագրող ճանաչվեց «Առավոտ» և «Ազատություն» լրատվամիջոցների ներկայացուցիչ Աննա Իսրայելյանը: Լավագույն ինտերնետային հեռուստատեսություն անվանակարգում «Ոսկե բանալու» արժանացավ Civilnet-ը:

««Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» տեղեկատվական ազատության ամենամյա մրցանակաբաշխությունը շատ արժեքավոր է, քանզի նախաձեռնությունը հասարակական կազմակերպության կողմից է, ինչը վկայում է այն մասին, որ ապրում ենք անկախ երկրում, որտեղ կա խոսքի ազատություն»,- միջոցառման ժամանակ իր բացման խոսքում նշեց ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նա հավելեց, որ ՀՀ կառավարությունն աշխատում է բաց, թափանցիկ մթնոլորտում և նույնիսկ բջջային հեռախոսի միջոցով կարելի է ստանալ հետաքրքրող ինֆորմացիան:

Աղբյուրը՝ armenpress.am

Skip to content