Ինֆորմացիայի ազատության կենտրոնը ներկայացրել է պաշոնակատար անձանց ցուցակը, որոնք 2011թ. խախտել են տեղեկատվություն ստանալու իրավունքը: Նրանք մաս կկազմեն «սեւ ցուցակի»:
1. Արմեն Երիցյան. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար
2. Սեյրան Օհանյան. ՀՀ պաշտպանության նախարար
3. Արթուր Գեւորգյան. Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ
4. Սասուն Սաֆարյան. Այգեձորի գյուղապետ
5. Ստեփան Ասլանյան. «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի տնօրեն
6. Տիգրան Վարդանյան. «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի տնօրեն
7. Բորիս Մակիչյան. Հյուսիսային համալսարանի ռեկտոր
8. Արման Խաչատուրյան. «ՀայՓոստ» ՓԲԸ գլխավոր գործադիր տնօրեն (արդեն նախկին)
9. Արմեն Թադեւոսյան. «Համալսարանականներ» համատիրության նախագահ
10. Արման Մեսրոպյան. «Եռյակ» համատիրության նախագահ
11. Վարդուշ Կինկլաձե. «Հ եւ Հ» համատիրության նախագահ
12. Կարինե Խաչատրյան. «Վան» համատիրության նախագահ
Այսուհետեւ ԻԱԿ-ը հրապարակելու է «սպիտակ ցուցակ»: Այդ ցուցակը նրանց մասին է, ովքեր եռամսյակային «սեւ ցուցակներում» հայտնվելուց հետո վերանայում են տեղեկատվության ազատության ոլորտում իրենց գործունեությունը եւ բարեփոխումներ են իրականացրել:
Նախկինում «սեւական» Հարություն Քուշկյանը (ՀՀ առողջապահության նախարար) բացում է այս անգամ 2011թ. «սպիտակ ցուցակը»:
«Սեւ ցուցակի» հրապարակումից անմիջապես հետո ՀՀ առողջապահության նախարարությունը պատասխանել է ԻԱԿ-ի հարցմանը: Բացի այդ, նախարարության այն աշխատակիցը, ում մեղքով կառույցը հայտնվել էր եռամսյակային «սեւ ցուցակում», նկատողություն է ստացել, ինչպես նաեւ նախարար Հարություն Քուշկյանը հրապարակավ հայտարարեց, որ հետեւողական են լինելու, որպեսզի տեղեկատվությունն անպայման միշտ սահմանված ժամկետում տրամադրվի:
Սարգիս Ղարաքեշիշյանը (Ստեփանավանի քաղաքապետ)
անպատասխան էր թողել ԻԱԿ-ի 18.04.2011թ. հարցումը, որով ԻԱԿ-ը խնդրել էր տրամադրել Ստեփանավանի ավագանու այն որոշման պատճենը, որով ավագանին սահմանել էր Ստեփանավանի քաղաքապետարանի կողմից տրամադրվող տեղեկատվության տրամադրման վճարի չափը՝ 1 էջի համար 500 ՀՀ դրամ: 2011թ. 1-ին եռամսյակային «սեւ ցուցակում» ընդգրկվելուց անմիջապես հետո Ստեփանավանի քաղաքապետարանի ավագանին իր իսկ նախաձեռնությամբ ուժը կորցրած ճանաչեց ավագանու այն որոշումը (թիվ 19-Ն), համաձայն որի՝ քաղաքապետարանը տեղեկատվության մեկ էջը տրամադրում էր 500 դրամ վարձավճարով։ Ստեփանավանի քաղաքապետարանը նաեւ ԻԱԿ-ի հարցմանը տրամադրեց լիարժեք պատասխան:
Աղբյուրը՝ aravot.am