Հրապարակումներ

Հրապարակումներ

ՏԱ դասընթացներ ՊՆ աշխատակիցների համար

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

ՏԱ դասընթացներ ՊՆ աշխատակիցների համար

Դասընթացի ծրագիրը կազմված է լրատվամիջոցների և հանրության հետ արդյունավետ փոխգործակցելու ինտերակտիվ և գործնական վարժություններից: Տեղի և Լիտվայի ու Կանադայի միջազգային փորձագետները կուղղորդեն մասնակիցներին տեղեկատվության մատչելիության ազատությանը առնչվող ազգային և միջազգային օրենսդրության հարցերում ու կքննարկեն այդ իրավունքների օրինական սահմանափակումները:

«Զինված ուժերում թափանցիկությունն ու հաշվետվողականությունը ԵԱՀԿ առանցզային սկզբունքներից է», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան: «Ես հավատացած եմ, որ այս դասընթացը տեղեկատվական ծառայության աշխատակիցներին հնարավորություն կտա փոխանակել փորձը, ինչպես նաև սովորել ծառայել հասարակության տեղեկատվական կարիքներին հնարավորինս պատասխանատու կերպով»:

«Այս ուսուցումը, որ կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ, կարող է շատ օգտակար լինել մեր աշխատակազմի համար` տեղեկատվական և հասարակայնության հետ կապերի մեր ռազմավարության իրականացման հարցում, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ծանոթանալու այդ ոլորտի միջազգային փորձին», – հավելեց ՀՀ պաշտպանության նախարարի մամլո խոսնակ Դավիթ Կարապետյանը:

«Լրատվամիջոցներին ու հասարակությանը հասկանալն ու նրանց հետ աշխատելը կարևոր հարցերից է պետական բոլոր գերատեսչությունների համար: Ժողովրդավարական հասարակության մեջ յուրաքանչյուրին անհրաժեշտ են տեղեկություններ այնպիսի կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսիք են, օրինակ` թե ինչպես է կառավարությունն օգտագործում ձեր դրամը, թե ինչպես են նրանք պաշտպանում ձեր արժեքները և այլն: Տեղեկատվության մատչելիությունն օգնում է մարդկանց զգալ, որ իրենք գործընթացի մասն են կազմում», – ասաց Լիտվայի լրագրողների միության նախագահ Դաինիուս Ռաձեվիկիուսը, որը հրավիրվել է ԵԱՀԿ գրասենյակի կողմից` օգնելու ուսուցման դասընթացի անցկացման հարցում:

Մասնակիցները կսովորեն Հայաստանի տեղեկատվության ազատության մասին օրենսդրության ու դրա իրականացման, լրատվամիջոցների հարցումներով արդյունավետորեն զբաղվելու, հաղորդագրություններ մշակելու և կիրառելու, մամլո ասուլիսներ և տարբեր տեսակի հարցազրույցներ անցկացնելու ու հասարակայնության հետ կապերի աշխատանքին առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

Աղբյուրը` ԵԱՀԿ Երեւանի գրասենյակ 

Skip to content