Հրապարակումներ

Հրապարակումներ

Որ պաշտոնյան չասի` չգիտեի, դրա համար մերժեցի

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Որ պաշտոնյան չասի` չգիտեի, դրա համար մերժեցի

Ինֆորմացիայի ազատության կենտրոնը քաղծառայողների համար եռօրյա դասընթացներ է անցկացնում` հանրության հետ հաղորդակցությունը կատարելագործելու նպատակով: Հայաստանի բարձրագույն, գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող քաղծառայողները ծանոթանում են տեղեկատություն ստանալու և տրամադրելու եղանակներին, տեղեկատվությունը մերժելու և իրավունքի խախտման պատասխանատվությանը: Դասընթացի բանախոսները համոզված են, որ հաճախ ինֆորմացիայի բովանդակության, մատուցման ձևի կամ մարդկանց հետ ոչ ճիշտ հաղորդակցության արդյունքում են առաջանում հիմնական դժգոհությունները:

Այդ հմտությունների պակասը նաեւ լուրջ ազդեցություն են թողնում պետական կառավարման համակարգի նկատմամբ հանրային կարծիքի ձևավորման վրա:Քաղծառայության խորհրդի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հուսով, որ այս ծրագրով վերապատրաստված ծառայողներն իրենց աշխատանքային պարտականությունները կատարելիս կառաջնորդվեն տեղեկատվություն տրամադրելն ու որակյալ ծառայություն մատուցելը ոչ թե որպես իրավունք, այլ պարտականություն համարելու սկզբունքով:

Նախատեսվում է, որ մինչև 2012 թվականի ապրիլը Հայաստանի բոլոր քաղծառայողները կմասնակցեն դասընթացին և կստանանա պետական վկայականներ, որոնք վավերացված են ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի, ԻԱԿ-ի և “Հայ պատական ծառայողների միության” կողմից:
Աղբյուրը` www.henaran.am

Skip to content