Հրապարակումներ

Հրապարակումներ

Ա1+.”Դատի են տվել Հրազդանի քաղաքապետարանին”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ա1+.”Դատի են տվել Հրազդանի քաղաքապետարանին”

Ամենաթափանցիկ գերատեսչությունը Եղեգնաձորի քաղաքապետարանն է, որը լավագույնս է կիրառում «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը:

Իսկ Հրազդանի քաղաքապետարանը ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ ամենափակ գերատեսչությունն է ճանաչվել, ինչի համար Ինֆորմացիոն ազատության կենտրոնի կողմից այսօր արժանացավ ժանգոտ կողպեքի: Շուշան Դոյդոյանն «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց, որ իրենց կենտրոնը դատի է տվել Հրազդանի քաղաքապետարանին, քանի որ վերջինս չի տրամադրել ավագանու որոշումների պատճենները. «Նրանք կարծում են, թե իրենց ստորագրած փաստաթուղթը քաղաքապետարանի սեփականությունն է, այնինչ դա հանրային է»,- ասում է Շուշան Դոյդոյանը: Հրազդանի քաղաքապետարանի հայցով դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին:

Իջեւանի քաղաքապետարանը եւս ստացավ ժանգոտ կողպեք ոչ ճշգրիտ կամ զավեշտալի պատասխան տրամադրելու համար:

Տեղեկատվության ստանալու իրավունքը ամենաակտիվ ու լավագույնս կիրառած քաղաքացի է ճանաչվել Արմինե Առաքելյանը, ով ինֆորմացիա չտրամադրելու համար դատի էր տվել եւ հաղթել էր «Կենտրոն» համատիրությանը:

Նույն անվանակարգում մրցանակ էր ստացել եւս մի քաղաքացի, ով չէր ներկայացել մրցանակաբաշխությանը:

Տեղեկատվությանը անչվող խնդիրները ամենաակտիվ ու հետեւողական լուսաբանած լրատվամիջոց է ճանաչվել «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը շնորհիվ հեռուստալրագրող Մարիամ Բարսեղյանի: «Հակաստվեր» հասարակական կազմակերպությունը ստացավ ոսկե բանալի՝ տեղեկատվությունը լավագույնս կիրառելու համար:

ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական կայք էջըը ճանաչվել է լավագույն տեղեկատվություն տրամադրող կայք:

Աղբյուրը` Ա1+ 

Skip to content