Հրապարակումներ

Հրապարակումներ

“Առավոտ” օրաթերթ. “Հայտարարագրերի բաժին՝ կայքում”

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

“Առավոտ” օրաթերթ. “Հայտարարագրերի բաժին՝ կայքում”

«Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ինտերնետային կայքը վերափոխվել է: Նոր կայքն աչքի է ընկնում իր դինամիկայով եւ բովանդակությամբ: «Մեր կայքը պատրաստվել էր 6 տարի առաջ եւ, բնականաբար, տեխնոլոգիաների զարգացումներով պայմանավորված՝ այլեւս չէր բավարարում իր ընձեռած հնարավորություններով: Այսօր արդեն վերափոխված կայքում օգտագործողները հեշտությամբ կկարողանան գտնել իրենց անհրաժեշտ տեղեկությունները՝ ՏԱ մասին օրենսդրություն, տեղեկատվություն ստանալու հարցման օրինակելի ձեւ, ՏԱ դատական գործերը՝ բոլոր փաստաթղթերով, հայցադիմում, վճիռ, կենտրոնի հրապարակած գրքերը եւ այլն»,- նշում է ԻԱԿ նախագահ Շուշան Դոյդոյանը: Այստեղ ավելացել են նաեւ նոր բաժիններ՝ «Տեսադարան», որտեղ կտեղադրվեն ՏԱ վերաբերող տեսանյութերը, կենտրոնի պատրաստած տեսանյութերը, հարցազրույցները եւ այլն: Հրապարակումներ բաժնում տեղ են գտել ՏԱ վերաբերյալ հոդվածները, «Դու տեղյակ լինելու իրավունք ունես» տեղեկագրի բոլոր համարները, կենտրոնի հրապարակած գրքերը: Կայքի նորամուծություններից մեկն էլ այն է, որ ԻԱԿ-ի պատրաստած «Դու տեղյակ ես» հաղորդաշարը եւս հասանելի է օգտագործողներին: Կայքից օգտվողները, մասնավորապես՝ պաշտոնյաները կարող են հետեւել «Պաշտոնյաների գույքի եւ եկամտի հայտարարագրեր» բաժնին, որտեղ ըստ տարիների կարելի է մտովի «թերթել» իրենց ներկայացրած հայտարարագրերի մասին տեղեկանքները: Կայքը պատրաստող «Հելիքս Քընսալթինգ» ընկերության ղեկավար Արամ Մխիթարյանը նշում է, որ «արվել է ամեն ինչ, որ կայքը թեթեւ եւ միեւնույն ժամանակ շատ լեցուն լինի: Այսօրվա ինտերնետ օգտագործողը զբաղված մարդ է, կայքում ամեն ինչ հարմարացված է այնպես, որ մինիմալ ժամանակ ծախսելով՝ շատ տեղեկություն տրվի»:

Աղբյուրը` “Առավոտ” օրաթերթ

Skip to content