Ծրագրեր

Ծրագրեր

Ենթադրամաշնորհային ծրագիր #1

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր #1

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «ԱԼՏ» հեռուստախմբագրություն» ՍՊԸ

Ենթադրամաշնորհային Ծրագրի անվանումը՝ Ոռոգման համակարգի առողջացման աշխատանքների հսկողություն և հանրայնացում

Ամփոփ նկարագիր՝
Ոռոգման համակարգի առողջացում, ըստ իշխանությունների մեկնաբանության, նշանակում է ոռոգման ջրի կորուստների և սակագների նվազեցում, հասանելիության ապահովում: Այս նպատակների համար ամեն տարի ծախսվում են տասնյակ միլիարդավոր դրամներ, սակայն ճիշտ հակառակ գործընթացն է տեղի ունենում. կորուստներն ավելանում են, սակագները բարձրանում, ոռոգման ջրի դեֆիցիտը՝ գնալով խորանում: Կատարված ծախսերի և ստեղծված իրավիճակի համադրումը հուշում է, որ բնագավառում ինչ-որ բան այն չէ և անհրաժեշտ է հասարակական հսկողություն սահմանելու միջոցով հասկանալ բնագավառում տիրող իրավիճակը:
Այդ նպատակով նախատեսվում է մշտադիտարկում իրականացնել ոռոգման համակարգում ծախսվող միջոցների և կատարվող աշխատանքների գործընթացի նկատմամբ: Կկազմակերպվի 4 քննարկում՝ կապալառու, ՏԻՄ և ջրօգտագործող կազմակերպությունների հետ, կպատրաստվի 2 ռեպորտաժ՝ ծրագրի միջնամասում և վերջնական արդյունքներն ամփոփելիս:
Արդյունքում ոռոգման համակարգի առողջացմանն ուղղված միջոցները կծախսվեն նպատակային և արդյունավետ, որն իր հերթին կմեղմի բնագավառի խնդիրները:
Ծրագրի շահառուներն են՝ Արմավիրի մարզի բոլոր գյուղացիական տնտեսությունները և ՏԻՄ մարմինները:
Թիրախային խմբերն են՝ ՀՀ ջրային կոմիտեն, ջրօգտագործող և կապալառու կազմակերպությունները:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

  1. 2019թ. պետական բյուջեով նախատեսված 16,9 միլիարդ ոռոգման համակարգի առողջացմանն ուղղված գումարների հասցեականության ուսումնասիրություն
  2. Հանդիպում կապալառու կառույցների և ՏԻՄ մարմինների հետ:
    2.1. Հեռուստաքննարկում «Արմավիր» ջրօգտագործողների ընկերության և սպասարկման տարածքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
    2.2. Քննարկում «Էջմիածին» ջրօգտագործողների ընկերության և սպասարկման տարածքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
    2.3. Հեռուստաքննարկում «Բաղրամյան» ջրօգտագործողների ընկերության և սպասարկման տարածքի ՏԻՄ ներկայացուցիչների հետ:
  3. Նախատեսվող աշխատանքների աշխարհագրության և ծախսվող միջոցների վերաբերյալ ռեպորտաժի պատրաստում:
    3.1. Մինչև 5 րոպե տևողությամբ աուդիո-վիզուալ ռեպորտաժի պատրաստում և ցուցադրում «ԱԼՏ» ՀԸ եթերում:
  4. Մշտադիտարկում կատարված աշխատանքների և ծախսվող միջոցների նկատմամբ:
  5. Հանդիպում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և կապալառու կազմակերպությունների հետ:
  6. Կատարված աշխատանքների և ծախսված միջոցների գնահատման վերաբերյալ ռեպորտաժի պատրաստում:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Ծրագրի նյութերը.

Հեռուստաքննարկումներ

Շենիկ ՋՕԸ  գործադիր տնօրենի և համայնքների  դերակատարների  հետ քննարկում ոռոգման համակարգի խնդիրների շուրջ:

Ու՞ր են ուղղվում համակարգին ուղղված ֆինանսական միջոցները

Մուլտիմեդիա հրապարակումներ

ՄԻԼԻԱՐԴԱՎՈՐ ԴՐԱՄԻ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐՆ ԱԿՆՀԱՅՏ ԵՆ, ՏԵՂԱՇԱՐԺԸ՝ ԶՐՈ

ԱՅԼ ԾԱԽՍԵՐՈՎ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՉԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԻ

Skip to content