Ծրագրեր

Ծրագրեր

Ենթադրամաշնորհային ծրագիր #5

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր #5

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Գործընկերություն և ուսուցում» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ «Երիտասարդները հանուն իրենց ապագայի»
Ամփոփ նկարագիր՝
Հիմնախնդիր. Գորիս խոշորացված համայնքում թույլ է երիտասարդների հանրային մասնակցությունը և համայնքում  բացակայում է  երիտասարդական քաղաքականությունը:
Ծրագրի նպատակը. նպաստել Գորիս խոշորացված համայնքում երիտասարդների հանրային մասնակցության խթանմանը և հանրային ազդեցության մեծացմանը՝ իրականացնելով համայնքային բյուջեի մոնիտորինգ, ջատագովություն և մշակելով երիտասարդական քաղաքականություն:
Ծրագրի շրջանակներում Գորիս խոշորացված համայնքում կիրականացվի  համայնքային բյուջեի մոնիտորինգ և կպարզվի նաև, թե որքանով են երիտասարդները ներգրավված քաղաքականությունների մշակման, իրականացման և գնահատման գործընթացներում։  Գործընթացն ավելի բաց և թափանցիկ դարձնելու նպատակով ծրագրի արդյունքում կմշակվի համայնքի երիտասարդական քաղաքականություն և կներդրվի համայնքում՝ ապահովելու հետագա տարիների իրականացվող գործողությունները:
Ծրագրի ակնկալվող արդյունքները.
Արդյունք 1 –  Առկա է  ՏԻՄ-ի գործունեության մոնիթորինգ, որը ներառում է համայնքային բյուջե, հնգամյա զարգացման ծրագիր և ՏԻՄ աշխատանքային պլան (2019 թ.)
Արդյունք 2 –  Մշակվել է  «Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականություն» և հաստատվել է  համայնքի ավագանու կողմից։ Երիտասարդական քաղաքականությունը ծրագրերը ներառվել է  համայնքի հնգամյա զարգացման ծրագրում որպես առանձին հավելված:
Երիտասարդական քաղաքականությունը  կապահովի համայնքային երիատասարդական նախաձեռնությունների իրականացման կայունությունը։ Համայնքում կիրականացվեն  երիտասարդների խնդիրների լուծմանը նպաստող ծրագրեր:
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
  1. Կիրականացվի Գորիս համայնքի 2018թ․ տարեկան բյուջեի մոնիտորինգ։  Որպես մոնիտորինգի մեթոդներ կկիրառվեն    ֆոկուս-խմբային քննարկումները թիրախ խմբերի հետ և համայնքային բյուջեի փաստաթղթերի վերլուծությունը։
  2. Կկազմակերպվի մեկ ֆորում՝ Գորիսում, որի ընթացքում  համայնքի երիտասարդներին և շահագրգիռ կողմերին կներկայացվի մոնիտորինգի  զեկույցը։ Ֆորումի ընթացքում երիտասարդները կներկայացնեն համայնքի երիտասարդական քաղաքականության մշակման համար  իրենց առաջարկները:
    2․1 Ծրագրի  փորձագետը ֆորումից ստացված առաջարկների հիման վրա կմշակի  «Գորիս համայնքի երիտասարդական քաղաքականություն 2019-2022» փաստաթուղթը և  կից «2019-2022 գործողությունների պլանը», որը շահագրգիռ կողմերի հետ քննարկվելուց հետո կներկայացվի համայնքի ավագանու հաստատմանը։

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Ծրագրի նյութեր

Skip to content