Ծրագրեր

Ծրագրեր

Ենթադրամաշնորհային ծրագիր #6

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր #6

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Համայնքային բյուջեի վերահսկողություն՝ երկխոսության միջոցով

Ամփոփ նկարագիր՝
Ծրագրով նախատեսվում է իրականացնել ՀՀ Լոռու մարզի Ալավերդի, Ախթալա և Սպիտակ համայնքների 2017-18թթ. տարեկան բյուջեների բնապահպանական ծախսերի վերլուծություն և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերի արդյունավետության գնահատում մասնակցային մոնիթորինգի միջոցով, ինչպես նաև նորարական գործիքների կիրառմամբ, բյուջեի կառավարման գործընթացին հանրության մասնակցության խթանում: Ծրագիրը կնպաստի հանրության իրազեկության բարձրացմանը բնապահպանական խնդիրների վերաբերյալ և վերջիններիս ներգրավմանը 2019թ. բյուջեի կառավարման՝ 1-ին եռամսյակի կատարման և վերահսկման գործընթացներին, հիմքեր կստեղծվեն 2020թ․ մասնակցային բյուջեի ձևավորման համար։
Ծրագրում ընդգրկված 3 համայնքներից բնապահպանական տեսանկյունից առավել խոցելի են Ալավերդին և Ախթալան։ Ծրագիրը նպատակ է հետապնդում 3 համայնքների բնապահպանական ծախսերի համեմատականների միջոցով պարզել, թե ինչով են տարբերվում բնապահանական ծախսերը և ծրագրերը։
Ծրագրի արդյունքում թիրախ համայնքների բնակչության 20%-ը կտեղեկանա համայնքում իրականացված ծրագրերի և ծախսված գումարների մասին, բյուջեների կառավարմանը մասնակից լինելու մեխանիզմներին, միաժամանակ նրանք հնարավորություն կունենան իրենց հայեցողությամբ բախշելու համայնքի գումարները՝ ծրագրի շրջանակում ներդրված էլեկտրոնային գործիքի միջոցով:
Հանրային մոնիտորինգի և վերահսկողության մեխանիզմների ներդրմամբ կստեղծվի երկխոսության հարթակ հանրության, պետական մարմինների և ՏԻՄ-երի միջև, որը կնպաստի համայնքային բյուջեի ձևավորման ու կատարման թափանցիկությանը և հաշվետվողականությանը:

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

  • Ուսումնասիրել Ալավերդի, Սպիտակ, Ախթալա համայնքների 2017-18թթ․ տարեկան բյուջեների կատարողականները՝ բնապահպանական մասի շեշտադրումով,
  • Թիրախ համայնքներից յուրաքանչյուրում իրականացնել համայնքային բյուջեի կազմման ու ընթացիկ վերահսկողությանը հանրության մասնակցության վերաբերյալ իրազեկման միջոցառում,
  • Կազմակերպել հանրային լրարշավ. Ալավերդի, Ախթալա և Սպիտակ համայնքների բյուջեների առանցքային ծախսերի (բնապահպանական շեշտադրումով) առնվազն 8 անիմացիոն և պատկերային ինֆոգրաֆիկների միջոցով հանրության իրազեկում՝ օգտագործելով սոցիալական ցանցերն ու այլ էլեկտրոնային հարթակներ,
  • Հրապարակել 2019թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարողականը՝ հանրությանն առավել հասկանալի ու պատկերավոր, նպաստել հանրության մասնակցությանը բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության ներկայացմանը,
  • Խթանել թիրախ համայնքների 2019թ. բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաշվետվության ներկայացման նիստերին ՔՀԿ-ների և քաղաքացիների մասնակցությունը, լուսաբանել այդ նիստերը,
  • Թիրախ համայնքների համար մշակել և կիրառելի դարձնել ինտերակտիվ բյուջե- Օնլայն հարցաթերթը (նմանանատիպ, գործիք ներկայում կիրառվում է Ուրբանիստա նախաձեռնության շրջանակում,
  • Թիրախ համայնքների ՏԻՄ-երին ու Լոռու մարզպետարանի համապատասխան պատասխանատուներին ներկայացնել ու համատեղ քննարկել վերլուծության արդյունքներն ու հանրության առաջարկները՝ համայնքների բյուջեի կատարողականի ու 2020թ. բյուջեի ձևավորման վերաբերյալ:

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Ծրագրի նյութեր

Մուլտիմեդիա

Ալավերդին ու շրջակա միջավայրի պաշտպանության բյուջետային գործընթացները

Բնապահպանությունը և համայնքային բյուջեն– անիմացիոն տեսահոլովակ

Skip to content