Ծրագրեր

Ծրագրեր

Ենթադրամաշնորհային ծրագիր #7

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ենթադրամաշնորհային ծրագիր #7

Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդ» ՀԿ

Ենթադրամաշնորհային ծրագրի անվանումը՝ Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնությունն ու հանրային վերահսկողությունը

Ամփոփ նկարագիր՝
Ծրագրի թիրախում ՀՀ-ում տրանսպորտի ոլորտում ճանապարհաշինական ծրագրերի իրականացման նպատակով ծախսվող (պետբյուջե եւ վարկային հատկացումներ) միջոցների հրապարակայնության, դրանց նկատմամբ հանրային վերահսկողության հնարավորությունն է, ինչը մեծապես կարող է նպաստել այդ միջոցների ծախման արդյունավետության բարձրացմանը։ Ծախսերի հրապարակայնությունը՝ տեղեկատվական առցանց աղբյուրներում տեղեկությունների հրասանելիությունը եւ մատչելիությունը հանրային վերահսկողության կարեւորագույն գործիքներից է։

Գործողությունների ամփոփ նկարագիր՝

  1. Մոնիթորինգ ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության (mtcit.am), ինչպես նաեւ «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ի (tpio.am) պաշտոնական կայքերը՝ դրանցում ճանապարհաշինական ծրագրերի վրա ծախսվող բյուջեի մասին ողջ տեղեկաթվության առումով՝ հաշվետվություններ, մոնիթորինգներ, աուդիտներ եւ այլն։
  2. Հանդիպում-քննարկումների կազմակերպում ուսումնասիրության արդյունքում արձանագրված խնդիրների առնչությամբ նախարարության պատասխանատուների հետ՝ նպատակ ունենալով առաջարկելու եւ քննարկելու խնդրի լուծման տարբերակներ։ Արդյունքում կհստակեցվեն հանրության համար մեծ հետաքրքրություն ներկայացնող եւ հանրային վերահսկողության տեսանկյունից կարեւորություն ունեցող տեղեկությունների հանրայնացման ուղիները՝ հրապարակայնության, հասանելիության, մատչելիության առումով։
  3. Առաջարկությունների փաթեթի եւ տեղեկությունների ներկայացման ձեւաչափի (հստակ ձեւաթղթի) մշակում, որը կարող է որոշակի պարբերականությամբ կիրառվել նախարարության ու ՊՈԱԿ-ի կողմից հետագայում ճանապարհաշինական ծրագրերի բյուջեի ծախսերի եւ արդյունքերի մասին հանրության լայն շրջանակի համար ավելի հասանելի ու մատչելի տեղեկավություն համար։
  4. Ծրարգի հրապարակայնության ապահովում՝ մոնիթորինգի արդյունքների, պատասխանատուների հետ հանդիպում-քննարկումների ու մյուս փուլերի եւ արդյունքների մասին՝ տարբեր ձեւաչափերով եւ տարբեր ԶԼՄ-ներում։

Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ:

Ծրագրի նյութեր

tpio.am եւ mtcit.am կայքերի մշտադիտարկում եւ վերլուծություն

Ճանապարհաշինական ծրագրերի ծախսերի հրապարակայնության ձևաթղթի նմուշ

Skip to content