Ենթադրամաշնորհառու կազմակերպությունը՝ «Ժողովրդավարության և իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպություն
Ենթադրամաշնորհային Ծրագրի անվանումը՝ Էլեկտրոնային արդարադատության հարթակների ու պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ծառայությունների մոնիտորինգ
Ամփոփ նկարագիր՝
Նախատեսվում է իրականացնել էլեկտրոնային արդարադատության հարթակների(www.e-draft.am և www.e-request.am) և սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման մշտադիտարկում, այդ ծառայություններից օգտվողների հետ ֆոկուս խմբային քննարկումներ, ՀՀ արդարադատության նախարարության ներկայացուցիչների հետ համատեղ աշխատանքի միջոցով խորհրդատվական փաստաթղթերի մշակում ի նպաստ այդ գործիքակազմի կիրառման արդյունավետության բարձրացմանը, իրազեկմանն ու կիրառման խոչընդոտների վերացմանը: Այդ նպատակով հարցումներ և հարցազրույցներ են իրականացվելու Երևանում և մարզերում՝ պարզելու էլ. հարթակներից և սպասարկման գրասենյակներից օգտվելու արդյունավետությունը և առկա խոչընդոտող գործոնները: Հարցվողների և հարցազրույց տվողների շրջանակում լինելու են այն անձինք, ովքեր ստանում են վերը նշված ծառայությունները, դրանք մատուցող պետական մարմիններն ու դաշտային(ոլորտային) փորձագետները: Արդյունքում, շահագրգիռ կողմերին ուղղված խորհրդատվական փաստաթուղթ կմշակվի Արդարադատության նախարարության հետ համատեղ քննարկումների հիման վրա`մոնիտորինգի, հարցումների, հարցազրույցների եւ ֆոկուս-խմբային քննարկումների տվյալների վերլուծության եւ ամփոփման եզրակացությունների հիման վրա:
Գործողությունների ամփոփ նկարագիր՝
- Էլ. հարթակների (www.e-draft.am և www.e-request.am) մոնիթորինգ, սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների տրամադրած ծառայությունների մոնիթորինգ,
- հարցազրույցներ, հարցումներ, երկու հանդիպում-քննարկում (ֆոկուս-խմբային) թիրախային խմբերի մասնակցությամբ,
- չորս խորհրդատվական հանդիպում Արդարադատության նախարարության(ԱՆ) և շահագրգիռ կողմերի մասնակցությամբ,
- ծրագրի բոլոր բաղադրիչների հանրայնացում և լուսաբանում:
Ծրագրի մասին պատմող տեսանյութը՝ այստեղ: