Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ԻՐԱԶԵԿ ՀԱՅԱՍՏԱՆ ծրագրի շրջանակում Երևանյան և մարզային 13 ՀԿ եւ լրատվամիջոց առաջիկա 4 ամիսներին կիրականացնեն ենթադրամաշնորհային ծրագրեր հանրային շահերի ոլորտում սեփական կարողությունների ինստիտուցիոնալ զարգացման նպատակով:
Ենթադրամաշնորհային ծրագրերի իրականացումը կնպաստի մշտադիտարկման, հանրային վերահոսկողության և հանրային շահերի պաշտպանության ոլորտներում վերոհիշյալ ՔՀԿ-ների կարողությունների, ինչպես նաև Կառավարություն/ՏԻՄ-ՔՀԿ համագործակցության զարգացմանը:
Եվրոպական միության համաֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերը վերաբերում են ԵՄ-Հայաստան համաձայնագրերի շրջանակում իրականացվող ծրագրերի հանրային հաշվետվողականությանը, տրանսպորտին, երիտասարդական քաղաքականությանը, շրջակա միջավայրին առնչվող ոլորտների, կոռուպցիայի և խտրականության դեմ պայքարի վերահսկողությանն ու հանրայնացմանը:
Ենթադրամաշնորհներն իրականացվում են «Տեղեկատվության մատչելիություն և հետաքննական լրագրություն առավել իրազեկված քաղաքացիների համար» ծրագրի շրջանակում, որն ԻԱԿ-ն իրականացնում է Մաաստրիխտում գործող Եվրոպական լրագրության կենտրոնի հետ համագործակցությամբ: