Նորություններ եվ իրադարձություններ

Նորություններ եվ իրադարձություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ԻԱԿ-ը Facebook-ում

ԻԱԿ-ը Youtube-ում

Ընդունվել է ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային հայեցակարգը

Երկու տարվա ջանքերի շնորհիվ այսօր ընդունվել են ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թթ. հայեցակարգն ու դրանից բխող գործողությունների ծրագիրը։

Փաստաթղթերը մշակել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի հետ համագործակցությամբ և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE)-ի աջակցությամբ։ Փաստաթղթերի մշակմանը մասնակցել են Լուսինե Գրիգորյանը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնից և Աննա Նաղդալյանը Միջազգային հանրապետական ինստիտուտից (IRI)։

Հայեցակարգի գլխավոր նպատակն է ՀՀ-ում ապահովել պատշաճ արձագանք ընդդեմ ապատեղեկատվության՝ կանխարգելելով, նվազեցնելով ու չեզոքացնելով ապատեղեկատվության ռիսկերը։ Փաստաթուղթը համախմբում է կառավարության, քաղաքացիական հասարակության, մասնավոր հատվածի և քաղաքացիների ջանքերը՝ ուղղված ապատեղեկատվության դեմ պայքարին: Հայեցակարգը նախատեսում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակը, նպատակը, ժամանակակից մեթոդներն ու գործիքակազմը։

Հայեցակարգը սահմանում է ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարական ուղղությունները, որոնցով պետք է առաջնորդվի ՀՀ կառավարությունը հասարակության, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության հետ հաղորդակցվելիս: Այն նախատեսում է հրատապ և անհետաձգելի գործողությունների համալիր Հայաստանի Հանրապետությունը, նրա ինստիտուտներին և քաղաքացիներին ապատեղեկատվությունից պաշտպանելու նպատակով։

ՀՀ Կառավարության ապատեղեկատվության դեմ պայքարի հայեցակարգը ներառում է 3 ռազմավարական ուղղություն՝

  • Հզորացնել ՀՀ ինստիտուտների կարողությունը՝ ապատեղեկատվությունը կանխելու, հայտնաբերելու, արձագանքելու և վերլուծելու նպատակով,
  • Փոխգործակցության բարելավում և մասնավոր հատվածի մոբիլիզացիա,
  • Բարձրացնել իրազեկումը և մեդիաազատությունների ու մեդիագրագիտության վերաբերյալ կրթության մակարդակը՝ ձևավորելով ապատեղեկատվության հանդեպ հանրային դիմակայություն։

 

Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը

Ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգից բխող գործողությունների ծրագիր

ՀՀ ապատեղեկատվության դեմ պայքարի 2024-2026 թվականների հայեցակարգը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ վարչապետի N 1319 – Լ որոշում

Skip to content